Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող  ամենամյա Marche’ du Film-ում Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է առցանց-տաղավարով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները կարևորել են մեր երկրի  մասնակցությունը Կաննի կինոշուկային, և  պայմանավորված երկրում առակա ծանր իրավիճակով (հետպատերազմական և ֆինանսական ) որոշում  կայացրել 2021-ին  կինոշուկային մասնակցել առցանց: Աշխատաքային թիմը սեղմ ժամկետներում  պատրաստել է  առանձին օնլայն-էջ։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կազմակերպած հանդիպում-քննարկման ժամանակ լրագրողներին և գործընկերներին նրկայացվեց Marche’ du Film հարթակում գործող հայկական օնլայն-տաղավարը, որն ակտիվ հղումով կապված է CINANDO-ի  օնլայն հարթակի և Ազգային կինոկենտրոնի կայքի հետ։

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ընդգծեց, որ հայաստանյան կինոարտադրողները, պրոդյուսերները, բոլոր նրանք, ովքեր զբաղվում են կինոյով, այսուհետև պետք է էլ ավելի համախմբված կերպով ու լավագույնս ներկայացնեն Հայաստանը միջազգային հարթակներում. բոլորիս պետք է միավորի պետական մտածողությունը, բոլորս առաջնորդվենք պետականամետ քայլերով:

1994-ից հետո, որպես հաղթած երկիր՝ պետք է որ Արցախյան առաջին պատերազմի մասին բազմաթիվ ֆիլմեր ունենայինք, բայց դրանք մատների վրա կարելի է հաշվել: Դեռ լիովին չուսումնասիրած, թե ինչո՞ւ արցախյան առաջին պատերազմի հաղթանակի մասին ֆունդամենտալ գրականություն ու կինո այդպես էլ չունենցանք, վրա հասավ 44-օրյա պատերազմը: Շատ կարևոր է, թե ինչ սցենարներ են գրվելու այսուհետև. ամեն բառը, երկխոսությունը գրելիս պետք է շատ ուշադիր, զգույշ  ու հետևողական լինել, որպեսզի ուղերձները ճիշտ ու հասցեական լինեն, մեր երկրի, մեր պետության շահերից բխեն. Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի դիտարկումն է: Հետպատերազմյան Հայաստանում մեր քայլերը, մտքերը պետք է անվրեպ լինեն՝ ուղղված մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը:

Սկսած սցենար գլելուց, մինչև ֆիլմի վերջնական տեսքն՝ էկրանին, պետք է լավ մտածված ու մշակված լինի:  Կինոկենտրոնի ղեկավարի կարծիքով՝ այսուհետև մենք պետք է ավելի հաճախ, ավելի շատ ներկայացնենք Հայաստանը միջազգային հարթակներում, քան նախկինում է եղել,  և այդ նպատակի համար ամեն ջանք պետք է գործադրենք:

Հուլիսի 14-ին Կաննում վերջապես ցուցադրվեց փառատոնի անցյալ տարվա  հաղթող ֆիլմը՝ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը: «Կաննի կինոշուկայում ներկայացել ենք լիամետրաժ խաղարկային և լիամետրաժ վավերագրական 10-ից ավելի ֆիլմերով, ինչպես նաև  անիմացիոն 14 ֆիլմով:  Ներկայացվել է նաև 2020-21 թթ 73 նախագծերի կատալոգը: Դրանց  մի մասը զարգացման փուլում է, մյուսները՝  լիովին ավարտուն, երրորդ խումբը՝ հետարտադրական փուլում:  Միջազգային գործընկերներ ձեռք բերելը, համարտադրություններ հիմնելը շատ կարևոր է մեր երկրի համար»,-նշեց Շուշանիկ Միրզախանյանը:

Արցախյան պատերազմի թեման միջազգային հարթակներում ներկայացնելն ու համարտադրող գործընկերներ գտնելը միշտ էլ դժվար է եղել: Շուշանիկ Միրզախանյանը պատմում է, որ օտարեկրյա կազմակերպությունները, հիմնադրամները տարիներ շարունակ խուսափում էին նման նախագծերը ֆինանսավորել. Արցախը միջազգայնորեն ճանաչված չէր, ադրբեջանական քարոզչամեքենան Հայաստանն անվանում էր տեռորիստ ու ագրեսոր, որն իբր օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Դրանք ճնշումներ են, որունք ազգում են եվրոպացիների վրա:

«Եվա» ֆիլմը, Ջիվան Ավետիսյանի 3 ֆիլմերը՝ «Թևանիկից» սկսած, միջազգային հարթակներում միշտ խոչընդոտների են հանդիպել,  թուրք-ադրբեջանական հալածանքները օտարերկրյա փառատոներից ու մրցույթներից անպակաս են եղել: Բոլորդ եք հիշում, որ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» ֆիլմը հենց պատերազմի օրերին հանվեց մոսկովյան փառատոնից:

Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանները մեշտ ակտիվ գործել են ու փառատոների ղեկավարներին  նման պահանջնր  ներկայացրել, եթե հայկական ֆիլմերում արծարծվել են Արցախյան պատերազմի կամ ցեղասպանության թեմաները։ Թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան հստակ ու ծրագրավորված է աշխատում։ Հիմա առավելևս մենք պետք է ուժերի լարումով և ներկայցնել ու քարոզել մեր ֆիլերը, որ միջազգային հանրությանը հակառակն ապացուցենք, որ մենք ագրեսոր ու տեռորիստ չենք, ընդհակառակը, Թուրքիան ու Ադրբեջանն են տիրացել մեր հայրենիքին»,- մշակույթի ոլորտում արտաքին քաղաքական խնդիրների ներկայացմանն անդրադարձավ Շուշանիկ Միրզախանյանը:

2020 թվականին, երբ Կաննի փառատոնի տնօրենը հայտարարել է, որ հավանել է  Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը և այն ընդգրկվել էր պաշտոնական ընտրություն անցած ֆիլմերի ցանկում՝  ճանաչվելով հաղթող,  դրանից հետո Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներից նամակներ է ստացել,  որոնցում գրված է եղել՝ ի՞նչ իրավունք ունեք Արցախի մասին նման ֆիլմն ընդգրկել Կաննի փառատոնում: Նույն «Երբ որ քամին հանդարտվի» և Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» ֆիլմերը Եվրիմաժում ներկայացվելիս դարձյալ մեծ խոչընդոտների են հանդիպել: Եվրիմաժի նախագահ Կատրին Թրոտմանը սպառնալիքներով լի նամակներ է ստացել  Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատներից:

«Արցախյան 44-օրյա պատերազմի մասին սցենարներ կգրվեն, սակայն ոչ մոտ ապագայում, որովհետև վերքը շատ խոր է ու դեռ թարմ: Պետք է մեր ապրածն ու զգացածը մեր ներսում հանդարտվեն: Որպես քաղաքացի՝ կասեմ, որ դեռ վաղ է, դեռ պատրսատ չենք նման ֆիլմերի»,- իր դիրքորոշումը հայտնեց Շուշանիկ Միրզախանյանը:

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը բավականին ակտիվ է միջազգային կինոշուկաներում ու կինոէկրաններին: Թերևս նրան կարելի է համարել ճկուն, գործունյա, համառ և համագործակցությունների մեջ ընդառաջ գնացող արվեստագետ: Նա տարիներ առաջ հենց արցախյան թեման էլ դարձրեց իր կինոգործունեության առանցքը: Արցախցի կինոռեժիսորի համար, անշուշտ, դժվար է հետպատերազմյան մեր դառն իրականության ականատեսն ու վկան լինել:

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Ջիվան Ավետիսյանն ու իր թիմը շարունակում են արցախյան թեմայով «Թևանիկը», «Վերջին բնակիչն» ու «Դրախտի դարպասները» խաղարկային լիամետրաժ ֆիլմերը տարածել աշխարհում, դրան զուգահեռ՝  ունեն մի քանի նոր նախագիծ:

«Այդ նախագծերի անունները դեռ չեմ տա, բայց նշեմ, որ համագործակցում ենք բազմաթիվ երկրների՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի,  Շվեյցարիայի հետ.  համարտադրություններ ենք ձեռնարկել: Նախագծերը դեռևս զարգացման փուլում են: Ինչու եմ այս ամենը պատմում՝ երեք ավարտված ֆիլմերի տարածում, երկու ընթացիկ ֆիմերի՝ «Վերածնվածի» և «Սև ցուցակի» աշխատանքները, նոր նախագծերի պատրաստում, որովհետեև փորձում ենք մեր երկրի միջազգային հեղինակությունը  մշակույթի, կինոյի միջոցով վերականգնել ու պահպանել, նաև արցախյան հակամարտության, պատերազմի մասին խոսել:  Օտարազգիները, ցավոք, չգիտեին առաջին պատերազմի մասին, չգիտեն նաև վերջին պատերազմի մասին: Թարմ օրինակ՝ Կաննում. մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ է արցախյան հակամարտությունը, Հայաստանն ինչ կորցրեց, ինչու կորցրեց և  ինչ պատերազմ տեղի ունեցավ:

Պատերազմից հետո մենք գիշեր-ցերեկ աշխատել ենք ու այսօր կարող ենք վստահ ասել, որ ընթացիկ երկու ֆիլմերին գումարվել են ևս 4-ը՝ հզոր, մեծածավալ նախագծեր:  Մեր ֆիլմերով փորձելու ենք ազդել մարդկանց գիտակցության վրա»,- տեղեկացրեց Ջիվան Ավետիսյանը: Չորս  նոր նախագծերի թեմաները կապված են թե՛ արցախյան վերջին պատերազմի, թե՛ մեր ինքնության պահպանման խնդիրների հետ: Ջիվան Ավետիսյանի դիտարկմամբ՝ այս թեմաները առաջիկա հինգ տարիներին մեզ շատ անհրաժեշտ են լինելու, որպեսզի հասկանանք՝ ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ պետք է անենք, որ կորցրածը վերականգնենք: Նա հավատում է, որ մենք  շատ արագ շտկելու ենք մեր մեջքը:

«Մշակույթն առանձին դիվանագիտական գործիք է, որը պետք է գրագետ օգտագործել՝ գիտակցելով, որ ցանկացած մշակութային հաջողություն իր հետևից արժեքավոր արդյունք է թողնում: Օրինակ, «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանին մինչև պատերազմն այլ հարցեր էին տալիս,  պատերազմից հետո՝ այլ: Արցախը, որը նկարագրվում է Նորայի ֆիլմում, ֆանտազիայի երկրից դարձավ իրական երկիր»,- հետպատերազմյան Հայաստանի մշակույթը, կինոն դրսում ներկայացնելու կարևորության վերաբերյալ նկատեցԱզգային կինոկենտրոնի ֆիլմ- հանձնակատար Մելիք ԿարապետյանըՆրա կարծիքով՝  կարևորն անկեղծ ու ազնիվ ֆիլմեր ստեղծվեն։  Եթե մարդու հոգեբանության, նրա զգայական աշխարհի վրա ազդող ֆիլմ է նկարվում, այն անպայման իր տեղն ու տարածումը կգտնի։

«Մի հրաշալի ստեղծագործություն՝ արվեստով լի, շատ ավելի մեծ գործ կարող է անել, քան պրոպագանդան: Նարինե  Աբգարյանը ռուսերեն գրում է Բերդի մասին, ամբողջ աշխարհը կարդում է Հայաստան՝ Բերդ, զբոսաշրջիկները գալիս են Բերդը տեսնելու, որովհետև Նարինեն գրում է անկեղծ ու գրավիչ, իսկ օտարերկրացիները Հայաստանը ճանաչում են՝  որպես Նարինե Աբգարյանի հայրենիք, և այստեղ ոչ մի պրոպագանդա չկա»,-հավելեց Մելիք Կարապետյանը:

Կաննի փառատոնի ու կինոշուկայի արդյունքները շուտով հայտնի կդառնան: Հայտնի կդառնա նաև, թե ինչ արդյունքներ գրանցեց  Marche’ du Film-ում  Հայաստանի առցանց- տաղավարը:

Նաիրա Փայտյան