Մահացել է ռուս դերասան և երաժիշտ Պյոտր Մամոնովը: Ինչպես հաղորդվում է, մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությանը հաջորդած բարդացումներն են եղել:

Մամոնովը «Քովիդ-19»-ով վարակվել է երկու շաբաթ առաջ: Հուլիսի 1-ին հայտնի էր դարձել, որ վերջինս գտնվում է Կոմունարկայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Նախօրեին դերասանի կինը տեղեկացրել էր, որ արտիստին չի հաջողվում դուրս բերել արհեստական կոմայից:

Պյոտր Մամոնովն իր ստեղծագործական կյանքի ընթացքում թողարկել է ավելի քան 10 ստուդիական ալբոմ և նկարահանվել երկու տասնյակ ֆիլմերում: Մամոնովին մեծ ճանաչում բերեց Պավել Լունգինի «Կղզի» ֆիլմը։