Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնը բացառիկ էր, քանզի այն վերահաստատեց և նշեց կինոյի հետ վերամիավորումը՝ որպես միջազգային մեծ իրադարձություն՝ լի բացահայտումներով, հանդիպումներով ու փոխանակումներով:Այս մասին հայտնում էփառատոնի պաշտոնական կայքը։

Աղբյուրի հաղորդմամբ, հուլիսի 6-ին կայացած հանդիսավոր արարողությանը ամերիկացի դերասան-ռեժիսոր Ջոդի Ֆոսթերին շնորհվեց փառատոնի պատավավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», իսկ  իտալացի կինոռեժիսոր Մարկո Բելլոկիոն հենց այս երեկո է ստացել  պատվավոր մրցանակը՝ Պաոլո Սորենտինոյի ձեռամբ։

Հանդիսությունների վարպետ Դորիա Տիլյեին Grand Théremtre Lumière– ի բեմում միացավ  Խաղարկային կինոյի ժյուրիին, որը նախագահում էր Սփայք Լին (Mati Diop, Mylène Farmer, Maggie Gyllenhaal, Jessica Hausner, Mélanie Laurent, Kleber Mendonça Filho, Tahar Rahim and Song Kang-ho2021  թվականի մրցանակաբաշխության արդյունքներն հայտարարելու համար:

Կաննի 74-րդ կինոփառատոնի հաղթողները․

Ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Ջուլիա Դյուկորնոն արժանացել է գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն», «Տիտան» ֆիլմի համար: Գրան-պրի մրցանակին երկու ֆիլմ է արժանացել՝ ֆինն ռեժիսոր Յուխո Կուոսմանենի «Առանձնասենյակ  6»-ը և իրանցի ռեժիսոր Ասխար Ֆարհադիի «Հերոսը»: Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթողը ֆրանսիացի Լեոս Կարակսն է՝ «Անետ» մյուզիքլի համար: Լավագույն սցենար անվանակարգի գլխավոր դափնեկիրը ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուտին է՝ «Նստիր մեքենայիս ղեկին» ֆիլմի համար: Տղամարդու լավագույն դեր անվանակարգի հաղթողը ամերիկացի Քալեբ Լենդրի Ջոնսն է՝ «Նիտրամ» ֆիլմում խաղացած դերի համար: Նորվեգացի դերասանուհի Ռենատե Ռեյնսվեն կանացի լավագույն դեր անվանակարգի դափնեկիրն է՝ «Աշխարհի ամենանիհար մարդը» ֆիլմում խաղացած դերի համար:

Palme d’Or
Titane, dir: Julia Ducournau

Grand Prize (TIE)
A Hero, dir: Asghar Farhadi,
Compartment No. 6, dir: Juho Kuosmanen

Best Director
Leos Carax, Annette

Best Screenplay
Ryusuke Hamaguchi, Drive My Car

Best Actress
Renate Reinsve, The Worst Person In The World

Jury Prize (TIE)
Ahed’s Knee, dir: Nadav Lapid
Memoria, dir: Apichatpong Weerasthakul

Best Actor
Caleb Landry Jones, Nitram

Camera d’Or
Murina, dir: Antoneta Alamat Kusijanovic

Short Film Palme d’Or
All The Crows In The World, dir: Tang Yi
Special Mention: August Sky, dir: Jasmin Tenucci