Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էն Հեթուեյը շնորհավորել է իր գլխավոր դերակատարմամբ «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի 20-րդ տարեդարձը։Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

38-ամյա դերասանուհին «Արքայադստեր օրագրեր»-ին «ուրախ 20-րդ տարեդարձ» է մաղթել՝ հրապարակելով հին լուսանկարներ։ Ինստագրամյան հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Հրաշքներ լինում են ․․․ ուրախ 20-րդ տարեդարձ «Արքայադստեր օրագրեր»-ին․ ֆիլմ, որը հազարավոր գիշերակացների դրդապատճառ է եղել»։

Ֆիմում խաղում են հայտնի դերասանուհի Ջուլի Էնդրյուսը, Մենդի Մուրը, Հիթեր Մաթարազոն և այլք։ Ֆիլմում Էն Հեթուեյը մարմնավորում է 16-ամյա Միա Թերմոպոլիսին, որը տատի հետ առաջին հանդիպման ժամանակ իմանում է, որ եվրոպական փոքրիկ Ջենովիա թագավորության արքայադուստրն է։ Ֆիլմը հիմնված է Մեգ Քաբոթի գրքի վրա և վարձույթում հավաքել է  165,3 միլիոն դոլար։ Ֆիլմի 2-րդ մասը էկրաններ է բարձրացել 2004 թվականին՝ «Արքայադստեր օրագրերը 2․ արքայական նշանադրություն» անվանմամբ։