Սիրո տարբեր ձևերի մասին լավագույն ռոմկոմների և գեղարվեստական ֆիլմերի ցուցակները բազմաթիվ են, այդուհանդերձ փորձենք ներկայացնել նոր ցուցակ՝  սիրո, սեքսի և հարաբերությունների մասին փաստագրական լավ ֆիլմերի ու սերիալների:

Սեքսի և սիրո զարմանալի պատմություն Թերրի Ջոնսի հետ  (The Surprising History of Sex and Love With Terry Jones, 2002)

Թերրի Ջոնսը Օքսֆորդում ուսանած բրիտանացի պատմաբան է, ինչպես նաև դերասան և «Մոնտի Պայնտոն» կոմիկ-խմբի մասնակից – այդպես էլ ոչ ոքի կողմից չգերազանցված ինտելեկտուալ կոմեդիայի աշխարհի չեմպիոնների: Ծառայողական այսպիսի ցուցակով շատ բարդ կլիներ այլ իդեալական թեկնածու գտնել սիրո և սեքսի հանդեպ մարդկության վերաբերմունքի պատմության մասին փաստագրական ֆիլմ վարողի դերակատարման համար, քանի որ այնպիսի բաների մասին, ինչպիսին են Աստվածաշնչից կին աստծուն և առնանդամի տեսքով հմայիլները հանելն է, ավելի արդյունավետ է խոսել հումորի որոշակի չափաբաժնով և լավ պատմագիտական կրթությամբ: Էկրանային ժամանակի գրեթե 50 րոպեների ընթացքում Ջոնսը պատմում է, թե ինչպես են կրոնների զարգացումը, պատերազմները և պատմական մյուս ճգնաժամերը և փոփոխությունները ազդել մարմնի, ամուսնության, գենդերի, պոռնկության և ռոմանտիկ հարաբերությունների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա:

Զրույցներ սիրո մասին  (Love Meetings/Comizi d՚amore, 1965)

Այս կինոնկարի ռեժիսորը, – մարդ, որին հաճախ անվանում են «մեծ»,- կինեմատոգրաֆիստ, գրող և բանաստեղծ Պիեռ Պաոլո Պազոլինին է, որ նկարել է «Թեորեմը», «Մեդեան», «Դեկամերոնը» և էլի մոտ մեկ տասնյակ գեղարվեստական և մոտավորապես նույնքան էլ վավերագրական ֆիլմեր: «Զրույցներ սիրո մասին»-ում Պազոլինին հանձն է առել նաև հարցազրույց վարողի դեր և հարցուփորձ արել իտալացիներին՝ սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչների, իրենց սիրային և սեքսուալ կյանքի մասին: Ֆիլմը դիտելիս ակամա մտածում ես, թե այն ժամանակի պատասխանները որքան ռելեվանտային են այսօրվա համար: Կինոնկարում շոշափված են նաև պոռնկության, համասեռամոլության, անփորձության և սեռական դաստիարակության թեմաները:

Նայիր այս սրտին  (Take a Look at This Heart, 2018)

iTunes-ում 13 դոլարով կարելի է դիտել Ռեժիսոր Բեն Դաֆֆիի բոլորովին նոր ֆիլմը հաշմանդամ մարդկանց սիրո, ռոմանտիկայի և սեքսի մասին: Փոքր բյուջեով վավերագրական ֆիլմերի վարպետ Դաֆֆին այս կինոնկարի համար գտել է 17 հերոսների՝ առողջական տարբեր խնդիրներով. հերոսներից մեկը ոտք չունի, մյուսը գոտկատեղից ներքև կաթվածահար է, և այլն: Չնայած այդպիսի դժվարություններին, այս մարդիկ ակտիվ կյանքով են ապրում (օրինակ, սահում են սքեյթով, երբ ընդամենը մեկ ոտք ունեն), սիրահարվում են, հաարբերությունների մեջ մտնում և զբաղվում սեքսով: Անշուշտ, նրանց կյանքում ամեն բան չէ, որ լավ է, և այդ մասին ֆիլմը նույնպես պատմում է. հուզիչ պահերը այստեղ միախառնված են սիրտ կտրտողներին, բայց առանց քաղցր-մեղցր անշնորհքության:

Սեքսը և սերը աշխարհով մեկ՝ Քրիստիան Ամանփուրի հետ  (Christiane Amanpour: Sex & Love Around the World, 2018)

Netflix-ը և CNN-ի լրագրող Քրիստիան Ամանփուրը միավորել են ջանքերը աշխատելու համար վեց մեծ քաղաքների՝ Բեռլինի, Բեյրութի, Տոկիոյի, Դելիի, Շանհայի և Ակրայի բնակիչների սեռական կյանքի և սիրո նորագույն թրենդների մասին սերիալի վրա: Այդ քաղաքներից յուրաքանչյուրում գերիշխում է իր բարոյականությունը, ավանդույթները և աշխարհայացքը, որոնք կյանքի ռոմանտիկ կողմը դարձնում են իրենց բնակիչների համար առանձնահատուկ: Մեկում ծաղկում է ԲԴՍՄ և պատահական սեքսը, մյուսում՝ ամուսնություններ առանց սեքսի և ակումբներ հպումների համար, մեկ ուրիշում՝ կուսության վերականգնման վիրահատություն և ֆետիշիզմ: Առայժմ թողարկվել է մեկ սեզոնի վեց սերիա՝ 40-ական րոպեով, և անհայտ է, շարունակություն կունենա արդյոք, թե ոչ:

Էդի և Թեա. շատ երկար նշանդրեք  (Edie & Thea: A Very Long Engagement, 2009)

Էդի Վինձորը և Թեա Սփայերը 2007 թվականին որոշում են մեկնել Տոկիո, որպեսզի ի վերջո պաշտոնապես ձևակերպեն այնտեղ մոտավորապես չորս տասնյակ տարի տևած իրենց հարաբերությունները: Այդ պահին արդեն ավելի քան 70 տարեկան էին, սակայն ԱՄՆ-ում նրանք չէին կարող նման ամուսնություն կնքել: Նրանց ուղևորությունն ու պատմությունն են որոշել արձանագրել ռեժիսոր-վավերագրողներ Սյուզան Մուսկան և Գրետա Օլաֆսդոտտիրը: Ստացվել է գեղեցիկ և տպավորիչ պատմություն երկու հրաշալի կանանց մասին, որոնք գտել են իրենց և իրենց սեքսուալությունը, բայց ստիպված են եղել դիմակայելու հոմոֆոբ աշխարհին: Բացի սեռական կողմնորոշումից Վինձորը և Սփայերը հետաքրքիր են իբրև կանայք, որ կայացել են համապատասխանաբար IT և կլինիկական հոգեբանության մեջ, ինչպես նաև նրանք երկար ժամանակ բուռն կյանք են վարել, դուրս պրծնելով լավագույն անդեգրաունդային գեյ-ակումբների պարահարթակներից (տանցպոլներից) և ճանապարհորդելով աշխարհով մեկ:

Սերը և սեքսը Չինաստանում  (Love and Sex in China, 2013)

Docs Online առցանց կինոթատրոնում կարելի է դիտել ֆիլմ այն մասին, թե ինչպես կանանց համար կրթություն ստանալու և կարիերա կառուցելու հնարավորության ի հայտ գալը և երկրի ընդհանուր բարեկեցության աճը անդրադարձավ չինացիների սիրային կյանքի և ամուսնության վրա, չէ որ այդ բոլոր բարիքների առկայությամբ տեղի կանանց վրա դեռևս ճնշում է տեղական այն համոզմունքը, որ հարկ է ամուսնանալ մինչև 30 տարեկանը: Դրանից բացի, կինոնկարը ուսումնասիրում է կոնկուբին երևույթը – կարելի է ասել, որ դա սիրեկանի հաշվին ապրող սիրուհիներ, աղջիկներ են, որոնք «հովանավորներ» են փնտրում տղամարդու համար հարմար հարաբերությունների պես մի բանի դիմաց, որտեղ տիրապետում է սեքսը: Ռեժիսոր Անն Լուսուարնը փորձում է նաև պարզել, թե ինչպես է չինացիների վրա ազդել «մեկ ընտանիք – մեկ երեխա» օրենքը և դրանով պայմանավորված տղաների և աղջիկների ծնելիության դիսբալանսը:

Մոնիկան և Դեյվիդը (Monica & David, 2009)

«Մոնիկան և Դեյվիդը» Ալեքսանդրա Կոդինայի փաստագրական կինոուսումնասիրությունն է, նվիրված Դաունի համախտանիշով զուգընկերներին: Հանդիսականը ծանոթանում է Մոնիկային և Դեյվիդին նրանց հարսանիքից մի քանի օր առաջ և հետո հետևում նրանց ընտանեկան կյանքին: Նորապսակները հասկանում են, որ ինչ-որ բանով տարբերվում են մյուսներից, բայց ամբողջությամբ վերցրած իրենց ընկալում են իբրև հավասարների իրենց շրջապատողներին: Մյուս կողմից, նրանց հարկ է լինում ապրել Մոնիկայի մոր՝ Ելենայի հետ, որը շատ է հոգ տանում զույգին, բայց ինքն էլ գիտակցում է, որ գերհոգացողությունն ավելի շուտ վնաս է, քան օգուտ: Ֆիլմը լավ միջոց է տեսնելու առանձնահատկություններով մարդկանց կանքը, որի մասին մենք շատ քիչ բան գիտենք, եթե չենք բախվել նրանց հետ, իսկ սերը ունիվերսալ զգացմունք է, շնորհիվ որի հեշտ է էմպատիա տածել կինոնկարի հերոսների նկատմամբ:

Hot Girls Wanted: Turned On, 2017

Netflix-ի ևս մեկ փաստագրական սերիալ, որ ուսումնասիրում է, թե ինչպես են տեխնոլոգիաները ազդում սեքսի, սեքսուալության, սիրո և հարաբերությունների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա: Պոռնոգրաֆիայի մատչելիությունը և պոռնոինդուստրիան, սեքս-չաթերը, դեյթինգային հավելվածները, էրոտիկ լուսանկարները՝ այս ամենը հայտնվում է սերիալի հեղինակների հետաքրքրության գոտում: Թերևս, վեց դրվագներից լայն լսարանի համար առաջին հերթին կարող է հետաքրքրական լինել այն, որ հետազոտում է Tinder և մյուս նմանատեսակ հավելվածների օգտատերերին: Ճիշտ է, սերիալի ուղերձը բավականին կացնային է. այն տպավորությունն է ստեղծվում, որ հեղինակները կանխամտածված են կենտրոնացել ամբողջ նեգատիվի վրա, չներկայացնելով ոչ մի դրական բան բոլոր այդ տեխնոլոգիաներից, որոնց զարգացման վրա արժեր կենտրոնանալ:

Պատրաստեց ՌԲագրատունյանը


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...