Սթիվեն Սփիլբերգը նոր համագործակցություն է սկսել Netflix- ի հետ
Կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի գլխավորած Amblin Partners ընկերությունը և Netflix հոսքային ծառայությունը գործընկերության մասին պայմանագիր են կնքել: Ինչպես հայտնում է Variety պարբերականը, Սթիվեն Սփիլբերգի գլխավորած ընկերությունը այժմ տարեկան առնվազն 2 նոր լիամետրաժ ֆիլմ կթողարկի հոսթինգային հարթակի համար անորոշ ժամանակահատվածով:
Amblin Partners- ը և Netflix-ը ստորագրել են համագործակցության պայմանգիր, որի համաձայն Սթիվեն Սփիլբերգի գլխավորած ընկերությունը ամեն տարի արտադրելու է բազմաթիվ նոր գեղարվեստական ֆիլմեր հոսքային ծառայության համար: Պայմանգիրը հնարավորություն է տալիս Netflix-ին համագործակցել կինոյի բիզնեսի ամենալեգենդար ռեժիսորներից մեկի հետ այն ժամանակ, երբ հոսքային տարածքում մրցակցությունն ավելի կատաղի է դառնում Disney Plus-ի, HBO Max-ի գործարկումով:
Աղբյուրի նշում է նաև, որ այս գործարքը զարմանալի է նաև նրանով, որ վկայում է Հոլիվուդում տեղի ունեցող փոփոխությունների մասին: Դա պայմանավորված է նրանով, որ հայտնի ռեժիսորը նախկինում թերահավատորեն էր վերաբերվում Netflix-ի ծառայություններին: 2019 թվականին նա նույնիսկ կոչ էր արել Կինոարվեստի ամերիկյան ակադեմիային արգելել հոսթինգային ծառայություններին «Օսկարի» հավակնել: Ավելի ուշ, Սփիլբերգը հստակեցրեց իր դիրքորոշումը The New York Times-ին տված հայտարարության մեջ, որում նա հերքեց, որ փորձել է կանխել, որ Netflix-ը մասնակցի «Օսկար» մրցանակաբշխությանը։
Լեգենդար ռեժիսորը միաժամանակ ասել է․ «Ես ուզում եմ, որ մարդիկ իրենց ժամանցը անցկացնեն իրենց ցանկացած ձևով: Մեծ էկրան, փոքր էկրան. այն, ինչ ինձ համար իսկապես կարևոր է, դա հիանալի պատմությունն է, և բոլորը պետք է հասանելի լինեն այդ հոյակապ պատմություններին»: