71-ամյա հոլիվուդյան գերաստղ Մերիլ Սթրիփն ուշագրավ մանրամասներ է պատմել, որ  «Սատանան Պրադա է կրում» ֆիլմում՝ Միրանդային մարմնավորելիս  «ընկճախտի» մեջ է ընկել։ Ինչպես գրում է Daily Mail-ը,Միրանդա Փրիսլիի  կերապարը (նորաձևության ոլորտի ամենահայտնի ամսագրերից մեկի գլխավոր խմբագիր` Միրանդա Փրիսլին) Սթրիփի 45-ամյա կինոկարիերայի հայտնի դերերից մեկն է։ Սթրիփը այս դերի համար առաջադրվել էր «Օսկարի»:

Երեք անգամ հեղինակավոր «Օսկար» մրցանակի արժանացած դերասանուհին  նշել է, որ «սառնասիրտ խմբագրի կերպարի մեջ մտնելն ուղղակի սարսափելի էր իր համար»: Նա որոշել է դիմել «դերասանական մեթոդի» օգնությանը։ Այն ենթադրում է դերասանական խաղի նախապատրաստական մի փուլ, որի ընթացքում օգտագործվում են տարբեր մեթոդներ և տեխնիկաներ՝ դերասանի կողմից ավելի անկեղծ և հուզականորեն արտահայտիչ ներկայացում ստանալու համար։
«Դա սարսափելի էր: Անձնակազմի մյուս անդամները ուրախանում էին, ծիծաղում, իսկ ես այնքան ընկճված էի: Բայց դա այն գինն էր, որը պետք է վճարեի ղեկավար խաղալու համար»,-ասել է դերասանուհին։