Նոր ֆիլմ՝ Հարվի Վայնշտեյնի սեքս սկանդալի շուրջ
Հոլիվուդում կնկարահանվի առաջին ֆիլմը ԱՄՆ-ի երբեմնի ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից մեկի՝ Հարվի Վայնշտեյնի մասին, որը սեքսուալ սկանդալի հետևանքով զրկվեց ամեն ինչից: Ինչպես հաղորդում է Deadline-ը՝ հղում անելով, Universal Pictures կինոստուդիայի հայտարարությանը, Վայնշտեյնի մասին ֆիլմի նկարահանումները կսկսվեն ամռանը։
Universal Pictures-ը նախապատրաստում է «Նա ասաց» (She said) դրաման, որը հիմնված է 2019-ին հրատարակված և բեսթսելլեր դարձած՝ «Նա ասաց. New York Times» համանուն գրքի վրա, որը պատմում է New York Times պարբերականի՝ մի շարք կանանց՝ աստղային պրոդյուսերի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին հայտարարությունների հետաքննությունների մասին:
Ունին բանակցություններ է վարում Քերի Մալիգանի և Զոյե Կազանի հետ Նյու Յորք Թայմսի լրագրողների՝ Մեգան Դուեյի և Ջոդի Կանտորի դերերում հանդես գալու համար։ Ֆիլմի ռեժիսորը կլինին գերմանացի «Օրթոդոքս» Մարիա Շրադերը, իսկ սցենարի հեղինակը՝ օսկարակիր Ռեբեկա Լենկևվիչը։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը:
Հ․Գ․New York Times թերթը 2017-ին հոդված է հրապարակել, որը լուսաբանել է Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների զոհերին գումարի սիստեմատիկ վճարումները։ Աղմկահարույց հոդվածից հետո տասնյակ դերասանուհիներ, այդ թվում՝ Անջելինա Ջոլին, Ումա Տուրմանը և Էշլի Ջադը, պրոդյուսերին մեղադրել են ոտնձգությունների համար: Վայնշտեյնի դեմ մեղադրանքները հիմք են հանդիսացել սեռական ոտնձգությունների զոհերի MeToo շարժումը սկսելու համար:
Նյու Յորքի դատարանը Վայնշտեյնին 23 տարվա ազատազրկման է դատարպարտել սեքսուալ բնույթի հանցանքների համար: