Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա հոկտեմբերի 3-10: Ինչպես տեղեկացնում են փառատոնի մամուլի գրասենյակից, «Ոսկե ծիրան-18»-ի անցկացման ձևաչափի, ծրագրերի, հյուրերի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնն իր ողջ պատմության ընթացքում մշտապես կայացել է հուլիսին, սակայն բացառություն էր 2020-ը՝ համավարկով պայմանավորված  կինոփառատոնը կայացավ նոյեմբերին։