Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր, Օսկարի կրկնակի դափնեկիր Ջոդի Ֆոսթերին կշնորհվի Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը»: Այս մասին գրում է փառատոնի պաշտոնական կայքը

Ժանն Մորոյից, Բեռնարդո Բերտոլուչիից, Ջեյն Ֆոնդայից, Ժան-Պոլ Բելմոնդոյից, Մանուել դե Օլիվեյրայից, Ժան-Պիեռ Լեոյից, Անյես Վարդայից և Ալեն Դելոնից հետո Ջոդի Ֆոսթերը կստանա փառատոնի պատվավոր «Ոսկե արմավենին»՝  ի նշան փայլուն դերասանական կենսագրության, եզակի մարդկային հատկանիշների և մեր ժամանակի հիմնական խնդիրներին արձագանքելու համար:

«Ես շատ բանով պարտական եմ Կաննի փառատոնին։ Այն ամբողջովին փոխեց իմ կյանքը», – ասել է Ֆոսթերը:

Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ» ֆիլմը դարձել է նրա կարիերայում առաջինը, որը ցուցադրվել է և անմիջապես ստացել գլխավոր մրցանակը:

Կաննի կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 6-17-ը, ժյուրիի նախագահն է ռեժիսոր Սփայք Լին:


    ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»

    Հակառակ այն իրողությանը, որ հայկական կինեմատոգրաֆի ռահվիրա Համո Բեկնազարյանի անունը դարձել է մեր կինոյի խորհրդանիշներից մեկը, և մեծանուն վարպետի կենսագրության...

    , |31 Մայիս 2021,12:10