Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող օրենքի նախագիծը, որի նպատակն է ֆիլմերի արտադրության համար ստեղծել բարենպաստ պայմաններ:Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի գերնպատակը արտադրողի համար Հայաստանում, ինչպես նաև միջազգային համատեղ արտադրության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, որպեսզի ի վերջո հայ արտադրողը կարողանա իր ֆիլմերի և իր զարգացման արդյունքում երկու հիմնական խնդիր լուծել պետության համար՝ միջազգային մշակութային հեղինակություն ձեռք բերել և երկրի տնտեսական աճը խթանել»,-ասաց Կոստանյանը:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 75 «կողմ» ձայն: