Սոֆի Լորենը լավագույն դերասանուհի է ճանաչվել՝ արժանանալով Իտալիայի բարձրագույն կինոպարգևին՝ Իտալական կինոակադեմիայի «Դոնատելլոյի Դավիթ» մրցանակին, որդու՝ Էդուարդո Պոնտիի նկարահանած «Կյանքն առջևում» ֆիլմի գլխավոր դերակատարման համար: Սա Ռոմեն Գարիի վեպի էկրանացումն է: 

ՀԳ86-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է եկել տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել սենեգալցի 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ: Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։

Դերասանուհին հայտնել է, որ որդին իր համար ավելի լավ դեր չէր էլ կարող ընտրել: «Նա ինձ այնքան լավ է ճանաչում: Դեմքիս յուրաքանչյուր խաղը, սիրտս ու հոգիս: Նա չի անցնի հաջորդ տեսարանի նկարահանմանն այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ էությամբս չխաղամ տեսարանը»,- ասել է դերասանուհին:

Էդոարդո Պոնտին արդեն երրորդ անգամ է իր ֆիլմերում նկարահանում մորը, նրա խոսքով՝ «զարմանալի է, թե ինչ եռանդով և խանդավառությամբ է նա մոտենում ֆիլմի յուրաքանչյուր տեսարանին»:   Ֆիլմը Էմիլ Աժար կեղծանունով Ռոմեն Գարիի հեղինակած «Կյանքն առջևում է» վեպի արդեն երկրորդ էկրանավորումն է։ 1977-ին ստեղծված նախկին կինոտարբերակում այս դերը խաղացել է Սիմոնա Սինյորեն։


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...