ԱՄՆ կինոակադեմիան մեկ ամսով հետաձգել է «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը, որը նախատեսված էր 2022 թվականի մարտի 27-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին: Տեղափոխման պատճառները չեն նշվել:

««Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղափոխվել է 2022 թվականի մարտի 27՝ կիրակի», – ասվում է մրցանակաբաշխության կայքում: Միջոցառումը տեղի կունենա Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում և հեռարձակվելու է ABC հեռուստաընկերությամբ:

Ըստ ժամանակացույցի` մի շարք անվանակարգերի կարճ ցուցակում ընդգրկված ֆիլմերի ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին, մինչդեռ բոլոր անվանակարգերում հաղթանակի հավականորդները կհայտարարվեն փետրվարի 8-ին:

Այս տարի «Օսկարի» արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ի գիշերը Լոս Անջելեսում: Համավարակի պատճառով առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ նորացված ձևաչափով՝ մի քանի տաղավարներում: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը շահեց «Քոչվորների երկիրը», ինչպես նաև մրցանակների քանակով դարձավ առաջատար: Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթեց այս ֆիլմում նկարահանված Ֆրենսիս Մակդորմանդը, իսկ լավագույն ռեժիսոր մրցանակը ստացավ ֆիլմի ռեժիսոր Քլոե Չժաոն: Էնթոնի Հոփքինսը «Օսկար» է ստացել «Լավագույն դերասան» անվանակարգում Ֆլորիան Զելլերի «Հայրը» ֆիլմում դերի համար:

Արարողության հեռարձակումը դիտել է 9,85 միլիոն հեռուստադիտող, ինչը ռեկորդային ցածր է մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում:


    Կաննի 74-րդ փառատոնի պատվավոր մրցանակը կշնորհվի Ջոդի Ֆոսթերին

    Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր, Օսկարի կրկնակի դափնեկիր Ջոդի Ֆոսթերին կշնորհվի Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը»:...

    |2 Հունիս 2021,14:14