«ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից արտադրված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիում 2021 թվականի մայիսի 20-23-ը կայանլիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում: Անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ֆինանսկան աջակցությամբ։

Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչ՝ Գագիկ Բաբայան, կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան, հնչունային օպերատոր՝ Տիգրան Կուզիկյան։


    Կաննի 74-րդ փառատոնի պատվավոր մրցանակը կշնորհվի Ջոդի Ֆոսթերին

    Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր, Օսկարի կրկնակի դափնեկիր Ջոդի Ֆոսթերին կշնորհվի Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը»:...

    |2 Հունիս 2021,14:14