2021թ. մայիսի 25-ից մինչև 2021թ. հունիսի 1-ը՝ Հայկական Ինստիտուտը (Armenian Institute) «Կինոկլասիկա» հիմնադրամի հետ համատեղ՝ Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի դասական կինոյին նվիրված աշխարհում առաջին հեռարձակող հարթակում հյուրընկալելու են «Խորհրդային երկնքի տակ» առցանց ֆիլմերի փառատոնը։ Հայկական դասական կինոյի՝ վերջերս վերականգնված և նոր ենթագրերով կինոնկարները ուշադրության կենտրոնում պահելուն զուգահեռ՝ տոնելու են բարեկամության  թեման Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի ներկայացրած ֆիլմերի միջոցով:

Սեզոնի մեկնարկը կտրվի 1965 թվականի «Բարև, ես եմ» ֆիլմի պրեմիերայով, որը կուղեկցվի մեկ շաբաթ տևողությամբ ուղիղ միացմամբ պանելային քննարկումներով, հարցազրույցներով և ֆիլմերի դիտման միջոցառումներով:

Սա Հայաստանի ազգային կինոկենտրոնի բազմաթիվ նախաձեռնություններից միայն մեկն է, որը նպատակ ունի հանրահռչակել հայկական կինոյի ժառանգությունը:

Ցուցադրությունների ծրագիրը․

Մայիսի 25-ին՝ (25, 2021, 19:00 GMT) «Բարև, ես եմ» ֆիլմի պրեմիերային կնախորդի ուղիղ միացումով հարցուպատասխանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի Ժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանի, Լոնդոնի Հայկական Ինստիտուտի տնօրեն Տաթևիկ Այվազյանի և «Կինոկլասսիկա» հիմնադրամի հիմնադիր Ջասթին Ուադելի մասնակցությամբ:

Մայիսի 27-ին՝ (27, 2021, 19:00 GMT) պանելային քննարկում (ուղիղ միացում)՝ ուսումնասիրելով ինքնության և կինոնկարի թեման Խորհրդային Միության շրջանում։ Ինչպե՞ս է արդյոք ձևավորվել և վերաձևավորվել ինքնությունը խորհրդային և հետխորհրդային տարածաշրջանում: Քննարկումը տեղի կունենա Պրոֆեսոր Յան Քրիստիի, Նուրտիզա Մաթոսյանի, դոկտոր Մարիա Կորոլկովայի և Գարեթ Էվանսի մասնակցությամբ:

«Բարև, ես եմ» Ֆրունզե Դովլաթյան, 1965թ․Խորհրդային ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի իրական կյանքի պատմության վրա հիմնված այս ֆիլմը պատերազմի գեղեցիկ ու ողբերգական անդրադարձն է։ Մինչ գլխավոր հերոսը զբաղված է սեփական ուրվականներով ու փորձում է առաջ շարժվելու եղանակ գտնել, ֆիլմը շարժվում է 40-ականների ու 60-ականների միջև՝ տալով Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին եզակի տեսակետ (կամ Մեծ հայրենական պատերազմի մասին, ինչպես դա կոչվում էր Խորհրդային Միությունում),  որը երիտասարդ գիտնականների կյանքը վերածեց քաոսի: Մինչ կյանքը կանգ է առնում, ֆիզիկայի օրենքները շարունակվում են:


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...