«Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 25- 30-ը կկայանա 4-րդ «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը»:

Փառատոնի նպատակն է՝ նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը: Փառատոնը բաղկացած է լինելու՝ միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից, ուր մրցանակներ կշնորհվի 12 անվանակարգերում:

2021 թվականից արդեն ազգային մրցութային բաժնում ընդունվում են նաև վավերագրական ֆիլմեր, որոնց տևողությունը չի գերազանցում 30 րոպեն:

Փառատոնի օրերին, տեղի կունենան նաև վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:

Ֆիլմերի ընտրական փուլի մասնակցության հայտերը ընդունվում են մինչ ս.թ. հուլիսի 1-ը՝ https://filmfreeway.com/YerevanShortFilmFestival հարթակում։


    Կաննի 74-րդ փառատոնի պատվավոր մրցանակը կշնորհվի Ջոդի Ֆոսթերին

    Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր, Օսկարի կրկնակի դափնեկիր Ջոդի Ֆոսթերին կշնորհվի Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը»:...

    |2 Հունիս 2021,14:14