2021 թվականի հուլիսի 25-30-ն անցկացվելու է 4-րդ Երևանյան կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, փառատոնի նպատակն է խթանել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակումը: Փառատոնը բաղկացած է լինելու միջազգային և ազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից: Մրցանակներ կշնորհվեն 12 անվանակարգում:

Ազգային մրցութային բաժնում արդեն ընդունվում են նաև վավերագրական ֆիլմեր, որոնց տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն: Փառատոնի շրջանակում տեղի կունենան  վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ: Ֆիլմերի ընտրական փուլի մասնակցության հայտերը ընդունվում են մինչ հուլիսի 1-ը՝  https://filmfreeway.com/YerevanShortFilmFestival հարթակում:

Փառատոնն իրականացվում է Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: