2018 թվականին Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայից հեռացվելուց հետո, ռեժիսոր Ռոման Պոլանսկին նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Պալատը»։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ հավելելով, որ ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1999 թվականին` Ամանորի նախաշեմին։ Ըստ սցենարի, գլխավոր հերոսները՝ (հյուրերը)  շվեյցարական Ալպերի հյուրանոցներից մեկում,  հանդիպում են նոր հազարամյակի նախաշեմին:

Ֆիլմը նկարահանում է «RAI Cinema»-ն՝ իտալական RAI հոլդինգի կինեմատոգրաֆիական բաժանմունքը: «Սա մի ամբողջ հազարամյակի վերջաբանն է»,- ֆիլմի մասին ասել է «RAI  Cinema»-ի տնօրեն Պաոլո դել Բրոկոն:

Պոլանսկու նախորդ ՝ «Սպան ու լրտեսը», ֆիլմը ցուցադրվել է 2019 թվականին: Նա երեք մրցանակ է ստացել ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության ժամանակ, այդ թվում՝ լավագույն ռեժիսորի համար, բայց Ռոման Պոլանսկին հրաժարվել էր մասնակցել արարողությանը: Ֆեմինիստներն ակտիվորեն դեմ են եղել այդ մրցանակին՝ մատնանշելով բռնաբարության մեջ ռեժիսորին մեղադրելու փաստը:

Հ․Գ․-1977 թվականին Ռոման Պոլանսկուն մեղադրել էին 13-ամյա աղջկան բռնաբարելու մեջ: 1978-ին նա կարողացել էր լքել Միացյալ Նահանգները և տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ օրենքները արտահանձնում չունեն: