Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը ստացած, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանում» ֆիլմն ընդգրկվել է Եվրոպայի ամենահին և հեղինակավոր կինոփառատոններից մեկի` Կրակովի ՄԿՓ-ի այս տարվա մրցութային ծրագրում։ Ինչպես հայտնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը, եվրոպական հեղինակավոր այս կինոստուգատեսը  2021 թվականին անցկացվելու է մայիսի 31-ից հունիսի 6-ը, որի շրջանակում տեղի կունենա «Ժամանում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին կհաջորդեն  նաև կինոնկարի չորս  ցուցադրումները:

Ֆիլմում բարձարցված սոցիալական խնդիրը խիստ արդիական է մեզանում․

Հայկն արտագնա աշխատանքից վերադառնում է Հայաստան՝ ընտանիքի հետ Ամանորը նշելու։ Հեռավոր գյուղում նրան սպասում են կինը, երեք որդին և մայրը։ Կարճ ժամանակ անց նա հասկանում է, որ կորցրել է ընտանիքի գլխավորի իր դիրքը, և հարազատներից իրեն բաժանող հեռավորությունը լոկ ֆիզիկական չէ։


    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը հրավիրում է

    «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 25- 30-ը կկայանա 4-րդ «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը»: Փառատոնի նպատակն...

    |2 Մայիս 2021,14:04