Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպած Ֆրանկոֆոնիայի օրերի ավանդական կինոհանդիպումը՝ Ֆրանկոֆոն կինոյի փառատոնն արդեն չորրորդ տարին է կազմակերպվում Հայաստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից: Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ գործընկերությամբ, ժամանակակից 9 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում։

Կատակերգություն, դրամա, վավերագրական, անիմացիոն և այլ ֆիլմեր։ Յուրաքանչյուրն այստեղ կգտնի իր ճաշակին համապատասխան ֆիլմ`

  • Փառատոնի բացումը՝ երեքշաբթի, ապրիլի 6-ին, ժամը 19-ին կցուցադրվի Ալեքսի Միխալիկի « Էդմոն » ֆիլմը (Ֆրանսիա, 2019թ)
  • Չորեքշաբթի, ապրիլի 7-ին, ժամը 19․00 – Մարտեն Տալբոյի « Անրի, Անրի» ֆիլմը (Կանադա, 2014թ)
  • Հինգշաբթի, ապրիլի 8-ին, ժամը 19․00 – Անտուան Ռուսբախի « Աշխատողները » (Շվեյցարիա, 2019թ)
  • Ուրբաթ, ապրիլի 9-ին, ժամը 19․00 – Ռեմի Բըզանսոնի « Անրի Պիկի առեղծվածը» ֆիլմը, (Ֆրանսիա, 2018թ)
  • Շաբաթ, ապրիլի 10-ին, ժամը 15․00 – Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը (Ֆրանսիա, 2018թ)
  • Շաբաթ, ապրիլի 10-ին, ժամը 19․00 – Վենսան Սորելի « Արտավազդ Փելեշյան. Կինոգործիչը տիեզերագնաց է » վավերագրական ֆիլմը (Le cinéaste est un cosmonaute) (Ֆրանսիա, 2018թ)
  • Կիրակի, ապրիլի 11-ին, ժամը 16․00 – Յակոբ Բերժեի « Դիմակազերծվածները » (Շվեյցարիա, 2018թ)
  • Կիրակի, ապրիլի 11-ին, ժամը 19․00 – Գիյոմ Սենեզի «Մեր մարտերը » (Բելգիա, 2018թ)
  • Փառատոնի փակումը, երեքշաբթի, ապրիլի 13-ին, ժամը 19․00 – Նիկոլա Բեդոսի «Հիանալի դարաշրջան » ֆիլմը (Ֆրանսիա, 2019թ)Մուտքն ազատ է։Ֆիլմերը հայերեն կամ ռուսերեն ենթագրերով են։

    Ծրագիրը նաև հասանելի է դեսպանության կայքում և սոցիալական ցանցերում:

    Ֆիլմերի ցուցադրությունը կկազմակերպվի անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ։

    Մասնավորապես, հանդիսատեսը պետք է կրի դիմակ և թողնի ազատ տեղեր հանդիսատեսի խմբերի միջև:

    Այս տարի նույնպես Փառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կտա բացահայտել նոր

    ֆիլմ նախադիտման տարբերակով: Փառատոնի առիթով, ռեժիսոր Վենսան Սորելը կժամանի Հայաստան՝ ներկայացնելու հռչակավոր հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական աշխատանքի գործընթացը պատկերող « Կինոգործիչը տիեզերագնաց է » վավերագրական ֆիլմը և մասնակցելու նախադիտմանը Արտավազդ Փելեշյանի ներկայությամբ։

    Ապրիլի 10-ին, ֆիլմի ավարտից հետո, տեղի կունենան քննարկումներ Վենսան Սորելի և Արտավազդ Փելեշյանի հետ։

    Փառատոնի շրջանակներում կլինի ֆիլմի դիտում նաև շրջաններում. Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիի՝ Կազա կենտրոնում (Շահումյան 69) ապրիլի 10-ինժամը 15:00-ին։ Մուտքն ազատ է:

    Ֆրանկոֆոն ֆիլմերի 4-րդ փառատոնի բացառիկ հովանավորն է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը։