Պրոդյուսեր, ռեժիսոր Անժելա Ֆրանգյանի խաղարկային «Ամրոց» կինոնախագիծը ստացել է Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը․․․Այն Հայաստանից ներկայացված  5-րդ նախագիծն է, որ ստանում է ֆինանսավորում եվրոպական այդ ամենամեծ համատեղ արտադրության կինոֆոնդից: 
Նշենք, որ նախագիծը 2020 թվականին պետական աջակցություն  է ստացել նաև Հայասատանի ազգային կինոկենտրոնից։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարից Հայաստանը դարձավ Եվրիմաժի անդամ։
Եվրիմաժից ֆինանսավորում ստացած նախորդ նախագծերը․
1․ 2017թ․ Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել հայ-ռուսական«Սպիտակ» ֆիլմի նախագիծը ․ ռեժիսոր Ալեքսանդր Կոտ, «Սպիտակ» ֆիլմի նախագիծ (250 հազար եվրո)։
2․2017 թ․Ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը 200 000 եվրո, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում էր «Շարմ» ընկերությունը (20 հազար եվրո):
3․2018թ․հունիսին Եվրիմաժից համատեղ արտադրության ֆինանսավորում ստացավ Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» ֆրանս-հայ-բելգիական համատեղ արտադրություն ֆիլմի նախագիծը՝ 200 000 եվրո:
4․ 2019 թ․«Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան) ստացել է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն։