«Օսկար-2021» մրցանակաբաշխության արարողությունը պատրաստվում են անցկացնել օֆլայն ձևաչափով, քանի որ դա հնարավոր չի լինի անել «Zoom»-ի միջոցով, հաղորդում է Hollywood Reporter -ը՝ հղում անելով կազմակերպիչների նամակին:

«Մենք մտադիր ենք Լոս Անջելեսի «Union Station»-ում կազմակերպել անհատական միջոցառում՝ Հոլիվուդում «Dolby Theatre»-ի կենդանի շոուի լրացուցիչ տարրերով: Իհարկե, ձեր առաջին միտքը հետևյալն է՝ հնարավո՞ր է դա անվտանգ անել։ Պատասխանն է՝ այո, հնարավոր է», – ասվում է նամակում, որը հրապարակվել է ամսագրում:

Արարողությանը հրավիրված բոլոր անձինք կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով այս տարի «Օսկար-2021»-ը կանցկացվի ապրիլի 25-ին: