Նոու-վեյվ կամ No wave

Այս ալիքը ոչ թե բացառապես կինեմատոգրաֆիական շարժում էր, այլ նաև երաժշտական և գեղարվեստական, ստեղծված նյույորքյան Իստսայդի կրեատիվ երիտասարդության կողմից: Ֆիլմերը, որոնց մասին խոսք կլինի, նկարահանվել են 8 մմ և 16 մմ ժապավենի վրա նոր ֆրանսիական ալիքի եղանակով: Նոու-վեյվը բացահայտեց այնպիսի դերասանների, ինչպիսին են Վինսենտ Գալլոն և Սթիվ Բուսեմին: Լիովին անկախ ռեժիսորները չէին սպասում հրավերներ խոշոր ստուդիաներից և դրամական ներհոսքեր, կինո նկարելով կոպեկներով. Ջարմուշի դեբյուտը արժեցավ ընդամենը 15 հազար դոլար: Ի միջի այլոց, անդեգրաունդային ռեժիսորների մեծ մասը բավարարվում էին միայն ձեռքի տեսախցիկի առկայությամբ, մերժելով, մի կողմ դնելով դերասանական վարպետությունը դրամատուրգիական հնարամտությունների հետ միասին: Այս ալիքը գրեթե անհայտ է լայն հանդիսականին, նրա ռեժիսորները մեծամասամբ փառքի չհասան, բայց ազդեցություն, թեկուզև ի դեմս Ջիմ Ջարմուշի, ամերիկյան անկախ կինեմատոգրաֆի վրա որոշակիորեն գործեցին:

Գլխավոր ֆիլմերը

* Ավելի արտառոց, քան դրախտում (1981), ռեժ.՝ Ջիմ Ջարմուշ

* Մետրոյի ուղևորներ (1981), ռեժ.՝ Ամոս Պո

* Ռոմա 78 (1978), ռեժ.՝ Ջեյմս Նեյրս

* Կեղծ մարդ (1980), ռեժ.՝ Նիկ Զեդդ

* Գեղեցկուհին դառնում է հրեշ (1978), ռեժ.՝ Վիվիեն Դիկ

 

Ամփոփում

Կարելի է նկատել, որ հոսանքների մեծ մասը, որ կոչվել են «նոր ալիք», այս կամ այն պետության կինեմատոգրաֆիական տարածությունում, ամենից հաճախ հայտնվել են բնագավառի տևական ճգնաժամից հետո և «հոլիվուդայնացման» ճնշող տիրապետության բարձրակետի ժամանակ, ներքին և արտաքին քաղաքական ցնցումների խորապատկերին, ոգևորություն քաղել հասարակ ժողովրդի՝ աղքատների կամ բանվոր դասակարգի կյանքից, և ուսումնասիրել նոր, նախկինում ձեռք չտված՝ անմշակ տարածքներ, լինեն դրանք տեսողական տեխնիկաներ թե տաբուացված թեմաներ: