Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված նորաբաց կայքէջը ներառում է բազմաթիվ հետաքրքիր հոդվածներ և տեսանյութեր, որոնք  արվել են հատուկ Վարպետի համացանցային էջի համար։

Դեռ ցուցահանդեսի հոկտեմբերյան բացման համար, նախատեսվում էր, որ ռեժիսորը ներկա է գտնվելու Փարիզում և անձամբ է հանդիպելու իր արվեստի սիրահարներին։ Սակայն համաճարակն ու պատերազմը փոխեցին, ավելի ճիշտ՝ ձախողեցին բոլորի ծրագրերը։ Փոխարենը, Կարտիե հիմնադրամը որոշեց դիմել ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստագետ հյուրերին՝ առաջարկելով տեսագրել իրենց ուղերձը Վարպետին։ Այդպես ստեղծվեց «Սիրելի Արտավազդ» տեսանյութերի շարքը, որոնք կարող եք դիտել հայերեն/ անգլերեն ենթագրերով։

Արվեստագետ Մելիք Օհանյանի ուղերձը՝

Ռեժիսոր Անդրեյ Ուջիկայի ուղերձը՝

Արգենտինացի արվեստագետ և ցուցահանդեսների համադրող Գիյերմո Կուիտկայի ուղերձը՝

Արվեստագետ Սարահ Սզեի ուղերձը՝ ( Սզեի անահատական ցուցահանդեսը Կարտիե հիմնադրամում անցկացվում է զուգահեռ Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ցուցահանդեսի հետ)

Փիլիսոփա Էմանուել Կոչիայի ուղերձը՝

Ինչ վերաբերում է ռեժիսոր Ատոմ Էգոյանին, ապա վերջինս որոշեց իր խոսքն արտահայտել նամակի տեսքով՝ հուզիչ և խորը, որն էլ ներկայացնում ենք ստորև՝

Սիրելի Արտավազդ Փելեշյան,

Երբ վերջերս վերանայեցի Ձեր ֆիլմերը, դրանք ինձ առավել ազդեցիկ թվացին: Այս օրերին, երբ կյանքերի և հայրենի հողերի նման աղետալի կորուստից հետո մենք՝ հայերս, փորձում ենք ամոքել մեր վերքերն ու վերաիմաստավորվել, ես մխիթարվում եմ նրանով, թե ինչպիսի պարզ ու խորապես խորհրդավոր ձևով եք սահմանել մեր ինքնության կերպը: Պատկերի, ձայնի և բացարձակապես եզակի մոնտաժի Ձեր հուզիչ օգտագործումը ձևավորում է մեր բարդ հոգեկերտվածքի ուրվագիծը: Դուք վերցրել եք մեր գիտակցության այնքան շատ շերտեր՝ ենթարկելով դրանք Ձեր հզոր դիտողականության ուժին և առօրյայի ու արտասովորի, բնականի և մեխանիկականի, անձնականի և ընդհանուրի հյուսածո պատկերներին: Ձեր աշխատանքը հույս և ապրելու ուժ է տալիս մեր ջախջախված հոգիներին: Ես այնքա՜ն շնորհակալ եմ Ձեր փայլուն վարպետության համար: Ես ընդամենը մի փոքր ատոմ եմ «Մենքի» տիեզերքում, բայց այնքան երախտապարտ եմ՝ նվիրված ուսանող լինելու համար: Շատ շնորհակալ եմ։

Ատոմ Էգոյան

Հ․Գ․ Վերոհիշյալ բոլոր նյութերը և շատ ավելին կարելի է տեսնել և կարդալ Կարտիե հիմնադրամի կողմից ստեղծված «Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ» կայքէջում։

https://www.fondationcartier.com/en/online-projects/artavazd-pelechian?locale=en

Լիլիթ Սոխակյան

Փարիզ,2021