Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր Սփայք Լին, որը 2020-ին  պետք է գլխավորեր Կաննի կինոթառատոնի ժյուրին, այդ պաշտոնում կմնա նաև այս տարի: variety.com -ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են փառատոնի կազմակերպիչները:

«Մենք հասստատում են, որ ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին կլինի Կաննի 74-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահը»,- հայտնել են կազմակերպիչները: Նրանք հավելել են, որ կինեմատոգրաֆիստի եռանդն ու նվիրվածությունը կինոյին կօգնի իրենց պատրաստել այն ցուցադրությունը, որին սպասում է ամբողջ աշխարհը:
Կինոփառատոնի ադմինիստրացիայի ներկայացուցիչները նշել են նաև, որ ժյուրիի մնացած անդամների անունները հայտնի կդառնան հունիսի սկզբին:

Սփայք Լին պետք է գլխավորեր Կաննի կինոփառատոնի ժյուրին 2020 թվականին, սակայն ցուցադրումը չեղյալ էր հայտարարվել  կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս տարի փառատոնը տեղի կունենա հուլիսի 6-17-ը: