Կինեմատոգրաֆի արվեստների և տեխնոլոգիաների ֆրանսիական ակադեմիան հայտարարել է «Սեզար» կինոմրցանակի հավակնորդներին:

Ինչպես նշված է ակադեմիայի տարածած հայտարարության մեջ, ամենից շատ արձանիկների հավակնում է Էմանյուել Մուրի «Ինչ ենք ասում, ինչ ենք անում» կինոնկարը և հավակնում է  13 մրցանակի, այդ թվում՝ «տարվա լավագույն ֆիլմի»: Գլխավոր դերերը ֆիլմում կատարել են Նիլս Շնայդերը և Կամելիա Ժորդանան, որոնք համապատասխանաբար կպայքարեն նաև «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերի համար:

Լավագույն ֆիլմ կարող են ճանաչվել նաև Ֆրանսուա Օզոնի «Ամառ 85», Ալբեր Դյուպոնտելի «Լավ մնացեք», Սեբաստիան Լիֆշիցի «Աղջիկներ» ժապավենները: Լավագույն դերասանի տիտղոսի համար պայքարում են նաև Սամի Բուաժիլան, Ջոնաթան Կոենը, Ալբեր Դյուպոնելը և Վիլսոն Լամբերը: Լավագույն դերասանուհի ճանաչվելու համար կմրցեն Լոր Կալամին, Բարբարա Զուկովան, Վիրժինի Էֆիրան:

«Սեզար» մրցանակը հանձնվում է 1976 թվականից: 45-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 12-ին: