Հայտարավել է  71-րդ Բեռլինալեի միջազգային ժյուրիի կազմը։ Բեռլինի «Ոսկե արջ» մրցանակի վերջին տարիների  դափնեկիրները գնահատելու են մրցութային ֆիլմերը: Փառատոնն անցկացվելու է երկու փուլով․ արտադրական հատվածը տեղի կունենա 2021 թ. մարտի 1-5-ը, իսկ հունիսի 9-20-ը կանցկացվի փառատոնի «Summer Special» ամառային  հատուկ ծրագիրը, ինչպես նաև նախատեսվում է հանդիսավոր մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնում է kino-teatr -ը։

2021-ին մրցութային հանձնաժողովը գործելու է առանց նախագահ։ Ժյուրի կազմում ընդգրկված են  Նադավ Լապիդը, իրանցի Մոհամմադ Ռասուլոֆը, ռումինացի Ադինա Պինտիլիեն, հունգարացի Իլդիկո Էնեդին, իտալացի Ջանֆրանկո Ռոսին և բոսնիա-հեցոգովինացի Յասմիլա Ժբանիչը:

«Ուրախ եմ և հպարտ, որ վեց ռեժիսորները որոնցով հիանում եմ անվերջ, խանդավառությամբ, ընդունեցին այս եզակի միջոցառմանը մասնակցելու մեր հրավերը: Նրանք ոչ միայն արտահայտում են անզիջում ֆիլմեր նկարահանելու և համարձակ պատմություններ ստեղծելու տարբեր միջոցներ, այլ նաև մաս են կազմում Բեռլինալեի պատմության մեջ: Այս պահին հույսի մեծ նշան է, որ «Ոսկե արջը» մրցանակակիրները կլինեն Բեռլինում, կինոնկարներ կդիտեն  և կգտնեն իրենց գործընկերներին աջակցելու հնարավորությունը», – ասել է փառատոնի գեղարվեստական ​​ղեկավար Կառլո Չատրիանը:

Հունիսի 9- 20-ը փառատոնն առաջարկում է  ամառային կինոդիտումներ, որտեղ ֆիլմերի մեծ մասը ցուցադրվելու են ռեժիսորների ներկայությամբ: «Summer Special»- ի միջոցով մենք ուզում ենք հանրության համար ստեղծել ցանկալի փառատոնային մթնոլորտ: Ֆիլմերը կցուցադրվեն Բեռլինի մոտ տաս վայրերում »,- մեկնաբանել է Berlinale- ի գործադիր տնօրեն Մարիետ Ռիզենբեկը: