Ֆիլմերի միջև դիպաշարի ընդ­հանրություններ չկան։ Դրանց միավորողը ռեժիսորի կենսահայեցողությունն է, ստեղծագործա­կան սկզբունքների հետևողական զարգացումն ու խորացումը և, որ ամենակարևորն է, կյանքի այն շերտերի և մարդկային այն բնա­վորությունների արտացոլումը, որոնք, ինչպես ցույց են տալիս Մկրտչյանի լավագույն կինոնկար­ները, առավել հարազատ են նրան։

«Մեր մանկության տանգոն» վերհուշ է։ Պատերազմի վերքերը դեռ մխում են նրա հերոսների հոգիներում։ Եվ գուցե հենց այդ վերքերը, բազում զրկանքները, կորուստներն ու խաղաղ կյանքի կարոտն են կրկնապատկել ապ­րելու, սիրելու, հին ու նոր երա­զանքների ետևից ինքնամոոաց մոռանալու նրանց կիրքը, այդ աստիճան զգայուն դարձրել ուրիշի ցավերի նկատմամբ, և զարմանալիորեն  տոկուն՝ ճակատագրի հար­վածների հանդեպ։

Այս ֆիլմն աոաջին իսկ կադ­րերից մի անդիմադրելի ձգողա­կան դաշտի մեջ է առնում հան­դիսատեսին։ Կինոնկարի հերոսու­հու՛ Սիրանույշի հետ (դերասա­նուհի Գալյա Նովենցի փայլուն անձնավորմամբ այս կերպարը դառնում է վերջին տարիների հայկական էկրանի ամենանշա­նակալի ձեռքբերումներից մեկը) մենք անցնում ենք ծիծաղի ու ար­ցունքների, հուսահատության ու հույսի, հիասթափությունների ու հաղթանակների միջով, նրա հետ կարոտում ու սիրում, տխրում ու պայծառանում։ Մենք հաղորդակ­ցվում ենք ժողովրդի բարոյական կեցության պարզ ու իմաստուն ակունքներին, որոնք ապրելու ուժ են տալիս. թե՛ Սիրանույշին, թե՛ նրա հետ առնչվող մարդկանց, թե՛ մեզ…

Ֆիլմում մենք հիանում ենք Մհեր Մկրտչյանի դերասանական տաղանդի ևս մի նոր դրսևորմամբ։ Դերասանը հայտնագոր­ծում է ողբերգականի ու կատա­կերգականի բևեռների միջև խարսխված մի բնավորություն, որ առինքնում է իր շիտակությամբ, ազնիվ «խենթությամբ»՝ հիշեցնում  հերոսներին։  Էկրանի վրա մի բակի տարիների գրությունն է, որ մերվում է հայ­րենի երկրի մեծ կենսագրությա­նը, արտացոլում բոլոր այն սոցիալական, հոգեբանական ու կենցաղային հեղաբեկումները, որ կատարվում են Հայաստանում խորհրդային իշխանության հաս­տատման աոաջին տարիներից մինչև ճակատագրական 41 թվա­կանը, երբ ժողովուրդը սրբազան պատերազմի ելավ իր ազատու­թյունն ու իդեալները հիտլերյան զավթիչներից պաշտպանելու հա­մար։

Ֆիլմի հեղինակները նպատակ են ունեցել ցույց տալ, թե ինչպես են աստիճանաբար ձևավորվում նոր կյանքի հիմքերը, թե հոգևոր ու բարոյական ինչ պաշարներով է ժողովուրդը կառուցում իր վաղ­վա օրը և դիմագրավում պատե­րազմի արհավիրքներին։

Մանուկ հանդիսատեսին է հասցեագրված «Մենք դեռ կհան­դիպենք» կինոնկարը, որի հիմ­քում Կարեն Սիմոնյանի «Ցտե­սություն, Նաթանայել» վիպակն է (սցենարի հեղինակ՝ Անդրեյ Վերդյան, ռեժիսոր`Լևոն Գրիգորյան)։ Իսկ կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցը Կենտրոնական հե­ռուստատեսության պատվերով նկարահանել է «Հեծլալ, որին սպասում են» արկածային կինո­նկարը (սցենարի հեղինակներ՝ Ալեքսան Մեխակյան, Դմիտրի Կեսայանց)։ Գործողությունների համար ժամանակաշրջան ընտրե­լով տասնիններորդ դարի երկ­րորդ կեսը, հեղինակները փորձել են ստեղծել «բարի ավազակի»՝ արդարության և աշխատավոր մարդկանց շահերի համար «այս աշխարհի հզորների» դեմ մարտնչող ռոմանտիկ հերոսի կեր­պար, որին անձնավորել է դե­րասան Վլադիմիր Քոչարյանը։ Այս կինոնկարի համար հիմք է ծառայել Պ. Պռոշյանի հանրա­հայտ «Հունոն» վեպը։

Դավիթ ՄՈԻՐԱԴՅԱՆ