Նոր ալիք․20 հոսանք, որ փոխեցին կինեմատոգրաֆը (Ճապոնական նոր ալիք․Մաս16)
Ճապոնական նոր ալիք
20 դարի առաջին քառորդում ամերիկացիների մշակութային օկուպացիայից, 40-ականներին սանձազերծված նացիոնալիզմի և դրան հաջորդած Խորհրդային Միության կողմից «սանձահարումից» ու հատկապես ԱՄՆ ատոմային ռմբակոծությունից հետո Ճապոնիայի մշակույթը խրվել մնացել էր ինչ-որ ձախորդ ժամանակաշրջանում, որտեղից էլ նրան հանեց նոր ալիքը: Կինեմատոգրաֆիական հոսանքը մերժում էր պահպանողականությունը և ավանդապաշտությունը, կենտրոնանալով ամենասադրիչ թեմաների անհատական ընկալման վրա:
Սակայն, այն բանից հետո, երբ եկան առաջին ծիծեռնակները, ապա հայտնվեցին նրանց հետևորդները, կինոգործի բոսսերը փակեցին նոր անկախ կինոյի ֆինանսավորումը, երկյուղելով պետության գրաքննական միջամտություններից և թողարկվող կինոնկարների չփոխհատուցվելիությունից: Սակայն ամեն բան շուտով կարգավորվեց միջանկյալ-ընկերությունների ստեղծմամբ, որոնց միջոցով կապիտալը զգուշորեն սնուցում էր երիտասարդ շիվերը:
Հանրության ուշադրությունը գրավելու համար ռեժիսորները վճռեցին շոկի մատնել նրան, անդրադառնալով այդ պահին տաբուացված թեմաների, ինչպիսին է բռնության և հատկապես մարդկային սեքսուալության քաղաքականությունը, որ երբեմն դրսևորվում է ամենավանող ձևերով: Բռնաբարված կինը պատմական համատեքստում իրենով խորհրդանշում է Երկրորդ համաշխարհայինում ջախջախված Ճապոնիան: Այս ալիքը բնութագրում են էկրանին կատարվող սարսափների էսթետիզմը, բռնության բանաստեղծականացումը և հաճախ ֆիլմում բարձրացված հարցերի ուղիղ պատասխանների բացակայությունը:
Գլխավոր ֆիլմերը
* Ավազուտների կինը (1964), ռեժ.՝ Հիրոսի Տեսիգահարա
* Սպանելու համար ծնվածը (1967), ռեժ.՝ Սեյձյուն Սուձուկի
* Օնիբաբա (1962), րեժ.՝ Կանետո Սինդո
* Բարձրդասարանցի-ահաբեկչուհիներ (1969), ռեժ.՝ Մասաո Ադաչի
* Գնա, գնա, հավերժական կույս (1969), ռեժ.՝ Կոջի Վակամատսու