Բուլղարական Պլովդիվից  պարող, պարուսույց, ռեժիսոր և սցենարիստ Կոստա Կարակաշյանի մասնակցությամբ «Բարի գալուստ Չեչնիա»  վավերագրական ֆիլմը ընդգրկվել է  ամերիկյան «Օսկարի» վերջնական ցուցակում եւ այն էլ երկու անվանակարգերում: Այս մասին գրում է «Օրեր» եվրոպական ամսագիրը՝ հղում անելով plovdivtime.bg պարբերականին։

Դեյվիդ Ֆրանսի «Բարի գալուստ Չեչնիա» վավերագրական ֆիլմը այլեւս 238 հավակնորդների մրցույթում  «հաղթել» է եւ հայտնվել է 14 ֆիլմերի շարքում։ «Բարի գալուստ Չեչնիա» -ն  երկու ցուցակների մեջ է`վավերագրական և տեսողական էֆեկտների համար անվանակարգերում:

Ֆիլմը մի խումբ խումբ ակտիվիստների մասին է, ովքեր դեմ են Չեչնիայի Հանրապետությունում ԼԳԲՏ համայնքի անձանց ցեղասպանությանը: Կոստա Քարաքաշյանը ֆիլմում փոխարինում է իրական հերոսներից մեկին: Ֆիլմի ռեժիսորն օգտագործել է այս  նորարարական մոտեցումը    չեչեն փախստականների իրական անունները գաղտնի պահելու համար, քանի որ վերջիններս փորձում են ավելի լավ կյանք սկսել իրենց հայրենիքից դուրս: Ֆիլմն արդեն առկա է  HBO հարթակում:

Հայտնի է, որ  Կոստա Կարակաշյանը և Ստեֆանի Հանդժիսկան վերջերս նկարահանվել են  պարային ֆիլմում՝ Բուլղարիայի մշակութային և պատմական հուշարձանների տեսարանների ֆոնին: Կարակաշյանը ծնվել է Պլովդիվում: Նա պարում է հինգ տարեկանից: Իր մասնագիտական ​​կարիերայում նա եղել է պարի  գծով Բուլղարիայի բազմակի չեմպիոն՝ «Շոու ծրագրեր» անվանակարգում: Նա մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հեռուստատեսային նախագծին: Սովորել է Կոլումբիայի համալսարանում, միաժամանակ նկարահանել է ֆիլմեր: