Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար ստեղծված առցանց հարթակի միջոցով, 9 օրերի ընթացքում կներկայացվի ֆիլմերի հագեցած ծրագիրը:

Փետրվարի 19-28-ը Հայաստանի ողջ տարածքում կինոյի երկրպագուները կկարողանան անվճար բացահայտել և դիտել բրիտանացի ռեժիսորների վերջին 20 տարիների հանրահռչակ գործերը, ինչպես նաև Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (ԲԱՖՏԱ) առաջադրած լավագույն կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին։

Փառատոնին ներկայացված կլինեն բոլոր ժանրերի ֆիլմեր՝ դրամայից մինչև վավերագրություն, ինչպես նաև այնպիսի գործեր, որոնք արժանացել են հեղինակավոր մրցանակների։ Փառատոնին ներկայացվող ֆիլմերն են՝ «Գնումների կեսգիշերով», «Մարտիկը»  (ԲԱՖՏԱ-ի «Ականավոր բրիտանական ֆիլմ» մրցանակակիրը), «Րեդ Ռոուզ» (2006թ․ Կաննի փառատոնի ժյուրիի մրցանակի հաղթողը), «Սուզանավ», «Մարտիկը» (2011թ․ «Բրիտանական անկախ ֆիլմ» մրցանակի հաղթողը), «Լեդի Մակբեթ» և «Ինքնակոչը» (2012թ․ ԲԱՖՏԱ-ի մրցանակակիր վավերագրական ֆիլմը)։ Բոլոր ֆիլմերը հնարավոր կլինի դիտել անվճար՝ անգլերեն բնօրինակով և հայերեն ենթագրերով։