Նոր ալիք․20 հոսանք, որ փոխեցին կինեմատոգրաֆը (Նոր ռումինական կինո․Մաս 17)
Նոր ռումինական կինո
Այն բանից հետո, երբ նախընթաց ալիքները, թվում էր, օգտագործել են սյուժետային բոլոր էքսպերիմենտները և նկարահանման նորարարական տեխնիկաները, հավաստիության համար լրացուցիչ ապակազմավորելով-վերաշինելով ստացված արդյունքը, 21-րդ դարասկզբի ռումին կինեմատոգրաֆիստները հասան պարադոքսային հաջողության, հրաժարվելով գաղափարական սեթևեթությունից և հատուկ տեսողական հնարքներից: Ազնվությամբ գավառական, բայց և միաժամանակ անկեղծ ու տաղանդավոր կինոն ընդունեցին քննադատները և աշխարհի առաջատար փառատոների ժյուրիները:
Ըստ որում ռումինական ալիքի ռեժիսորներն իրենք պատկանում են տարբեր սերունդների և աշխատում են տարբեր ժանրերում՝ սուր սոցիալական դրամայից մինչև կատակերգություն: Էկզիստենցիալիզմը ձեռք ձեռքի տված գնում է Կուստուրիցայի կամ նույնիսկ աբսուրդի ոգով տրագիկոմիզմի հետ: Ինչպես որ ալիքների մեծամասնությունը, ռումինականը կողմնորոշվում է դեպի պարզ մարդու պատկերումը: Հաճախ առկա է էմիգրացիայի մոտիվը, շրջապատող քայքայվածությունը լքելու ցանկությունը (Ռումինիան Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկն է), հայտնվելու համար երազանքների ԱՄՆ-ում կամ ԵՄ ավելի բարենպաստ երկրներում: Դա այնքան էլ հեշտ չէ անել. հերոսները հայտնվում են կաֆկայական գործընթացում, որի վերջն ու վախճանը չի երևում:
Սրան ավելանում է ավանդական ընտանիքի փլուզումը, որտեղ նախկին արժեքները դադարել են ցեմենտող դեր խաղալ: Հայրենիքի քայքայումը և հերոսների էսկապիստիկ ամբիցիաները, չնայած հեգնանքին (այնտեղ, ուր այն կա), ստիպում են հանդիսականին տխրել և կարեկցել: Չնայած ներկայից լիակատար հիասթափությանը, անցյալում անգամ ռումինացի ռեժիսորները չեն կարողանում հանգստություն գտնել, նկարելով ռեակցիոն և դրա հետ մեկտեղ նոստալգիական ֆիլմեր Չաուշեսկուի կառավարման հակասական դարաշրջանի մասին:
Գլխավոր ֆիլմերը
* Պարոն Լազարեսկուի մահը (2005), ռեժ.՝ Քրիստի Պույու
* 4 ամիս, 3 շաբաթ, 2 օր (2007), ռեժ.՝ Քրիստիան Մունջիու
* Ուզեմ սուլել՝ կսուլեմ (2010), ռեժ.՝ Ֆլորին Շերբան
* Գանձ (2015), ռեժ.՝ Կորնելիու Պորումբոյու
* Խոշտանգված սրտեր (2016), ռեժ.՝ Ռադու Ժուդե