Նոր ալիք․20 հոսանք, որ փոխեցին կինեմատոգրաֆը (Նոր թայվանյան ալիք․Մաս 19)
Նոր թայվանյան ալիք
Թայվանում նոր ալիքին օգնեց 80-ական թվականների կինոբիզնեսի ճգնաժամը, որից հետո պետությունը սկսեց քիչ-քիչ օժանդակել նոր փորձարարական կինեմատոգրաֆին: Դա հանգեցրեց մի քանի խոշոր անունների հայտնվելուն ռեժիսուրայում և ֆիլմերի մի համաստեղության, որոնք արժանացան ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսների հավանությանը:
Նոր թայվանական կինոն զրկված էր չափից դուրս դրամատիզմից, կենտրոնանալով առանձին մարդու վրա և փորձելով ասոցիատիվորեն փոխանցել նրա հոգեբանական վիճակը հանդիսատեսին, որի հետ ռեժիսորը ասես վարում է ուղիղ երկխոսություն: Այս ալիքը ոգևորված էր առաջին հերթին նեոռեալիզմով: Ոմանք թայվանյան նոր ալիքը բաժանում են երկուսի, ինչպես հոնկոնգյան կինոյի դեպքում, ընդգծելով արտասահմանյան, առաջին հերթին՝ ամերիկյան ներդրողների մուտքը, ինչը անխուսափելիորեն երկրորդ ալիքի ֆիլմերը, որ ստեղծվեցին 2000-ականներին, դարձրեց ավելի «թեթև» և ընդունելի մասսայական հանդիսատեսի համար:
Գլխավոր ֆիլմերը
* Լույսի և խավարի պատմություն (1982), ռեժ.՝ Յան Դեչան
* Թայբեյական պատմություն (1985), ռեժ.՝ Էդվարդ Յանգ
* Սուգի քաղաք (1989), ռեժ.՝ Հոու Սյաոսյան
* Դրդող ձեռքեր (1992), ռեժ.՝ Էնգ Լի
* Ունայն կյանքի փոշին (1986), ռեժ. Հոու Սյաոսյան