Նոր ալիք․20 հոսանք, որ փոխեցին կինեմատոգրաֆը (Հարավկորեական նոր ալիք․Մաս 18)
Հարավկորեական նոր ալիք
Հարավային Կորեան երկար ժամանակ չուներ լիարժեք կինեմատոգրաֆ: Ճապոնական օկուպացիայի շրջանում դրված էին ժանրային սահմանափակումներ, իսկ ամերիկացիների կողմից կորեացիների «ազատագրումից» հետո կատարելապես հաստատվեց ամենազոր գրաքննություն, որ գոյություն ունեցավ մինչև 80-ական թվականների վերջը: Տասը տարուց ավելի պահանջվեց կորեացիներին իրենց կինոն ստեղծելու համար՝ ոչ ստանդարտ, հիշվող, կոլորիտային:
Հարավկորեական կինոյի համար բնութագրական է ողջ ասիական կինեմատոգրաֆում տիրապետող գաղափարների միավորումը՝ չինական սերը պատմական կինոյի հանդեպ, ճապոնական ծայրահեղ դաժանությունը, համաասիական հայեցողականությունը, ուշադրությունը բնության հանդեպ: Եվ այս ամենը այստեղ չափազանցված է, քամքմված է առավելագույնս: Միայն թե հերոսները թաքցնում են իրենց հուզականությունը և իրենց գաղտնիքները իրենց մեջ, ինչը միայն շիկացնում է ստեղծագործության դրամատիզմը:
Գլխավոր ֆիլմերը
* Կղզի (2000), ռեժ.՝ Կիմ Կի Դուկ
* Օլդբոյ (2003), ռեժ.՝ Լի Չհան Դոն
* Երկու քույրերի պատմությունը (2003), ռեժ.՝ Կիմ Չժի Ուն
* Անվտանգության միացյալ գոտի (2000), ռեժ.՝ Պակ Չհան Ուկ