87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌԴ աշխատանքի հերոս Վասիլի Լանովոյը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դերասանի կնոջ՝ Իրինա Կուպչենկոյին։ Լանովոյը հունվարի  սկզբին  հոսպիտալացվել էր կնոջ հետ միասին՝  COVID-19 ախտորոշումով: Լանովոյի մոտ ախտորոշվել էր թոքերի  5% ախտահարում։ Ավելի ուշ, առողջական վիճակի կտրուկ  վատթարացման հետևանքով, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։

Լանովոյը ավարտել է Բ․Վ․ Շուկինի անվան թատերական ուսումնարանը։ Իր դերասանական կարիերայի ընթացքում խաղացել է տասնյակ թատերական ներկայացումներում և 80 ֆիլմերում, այդ թվում  «Պավել Կորչագին», «Հասունության ատեստատ» և այլն: 1957-ից եղել է  Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան։