Հարավկորեացի ռեժիսոր, Կաննի միջազգային կինոփառատոնի 2019 թ․ «Մակաբույծները» ֆիլմի համար գլխավոր մրցանակին արժանացած Պոն Ջուն Հոն այս տարի կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթի միջազգային ժյուրին:Այս մասին հայտարարել է փառատոնի  տնօրենությունը։   2021 թվականին  այս ներկայացուցչական ու  նրբաճաշակ  կինոփառատոնը ծրագրվում է անցկացնել 78-րդ անգամ ՝ սեպտեմբերի 1-11-ը, իտալական Լիդո կղզում:

Ընդունելով փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերայի առաջարկը՝ ռեժիսորը նշել է, որ ինքն ուրախ է  կազմել մաս  Վենիտիկի կինոփառատոնի կինեմատոգրաֆիստական արտասովոր գեղեցիկ ավանդույթների, որն ունի կինոփառատոնը: Բարբերան ռեժիսորին անվանել է «կինոյի ժամանակակից աշխարհի ամենաօրիգինալ և ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը»:

Բացի Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղից», «Մակաբույծները» 2020 թվականին արժանացել է «Օսկարի» միանգամից մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», որը գրել է Պոնգ Ջուն Հոն,  «Լավագույն միջազգային ֆիլմ»:

Վենետիկի 78-րդ կինոփառատոնն կանցկացվի 2021-ի  սեպտեբերի 1-11-ը: