Նոր մեքսիկական կինո

Մեքսիկական կինեմատոգրաֆը երկար ժամանակ ճգնաժամի մեջ էր, կապված պետության ընդհանուր անկման հետ: Ժողովրդի աղքատությունը, ֆինանսավորման բացակայությունը՝ այս ամենը իր զգալի կնիքն էր դնում: 50-ական թվականներից մինչև 80-ականների վերջը, երբ պետությունը վերջապես սկսեց զբաղվել ազգային կինեմատոգրաֆով, մեքսիկական կինոնկարները հաճախ չէին հեռանում երկրի սահմաններից: Առաջին հերթին անգամ տեղական հանդիսատեսին հետաքրքրելու անհնարինության պատճառով: Մեքսիկայի կինոարդյունաբերություն մասնավոր բիզնեսի գալով, որը շահագրգռված է ներդրումների վերադարձով, իրադրությունը սկսեց քիչ-քիչ շտկվել:

90-ականների սկիզբը Մեքսիկային պարգևում է կինոաստղեր Սալմա Խայեկին և Գաել Գարսիա Բեռնալին և, անշուշտ, ռեժիսորներ Ալֆոնսո Կուարոնին, Գիլիերմո Դել Տորոյին և Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին, որոնք տեղական կինոն դուրս են բերում նրա համար բոլորովին նոր՝ համաշխարհային մակարդակ: Մեքսիկացի ռեժիսորները կանոնավորապես դառնում են Օսկարի մրցանակակիրներ, իսկ դերասանները հրապուրվելով՝ ուղղակի Հոլիվուդ են գնում: Նոր մեքսիկական կինոն չի խորշում ժանրայնությունից, կեղտոտ ռեալիզմին համահավասար կամ դասականներին անդրադառնալու հետ միասին ստեղծելով ֆիլմեր՝ միախառնված Լատինական Ամերիկայի համար ավանդական մոգական ռեալիզմին, ինչպես նաև հեշտությամբ տեղաշարժվելով սարսափ ֆիլմերի և քրեական կինոյի միջև:

Գլխավոր ֆիլմերը

* Սեր հիստերիայի ժամանակ (1991), ռեժ.՝ Ալֆոնսո Կուարոն

* Քրոնոս (1992), ռեժ.՝ Գիլիերմո Դել Տորո

* Շան քած սեր (2000), ռեժ.՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

* Ամարոյի հոր գաղտնիքը (2002), ռեժ.՝ Կարլոս Կարրերա

* Անմեղ ձայներ (2004), ռեժ.՝ Լուիս Մանդոկի

(շարունակելի)


    Տասնամյա ճանապարհի վերելքներն ու վայրէջքները (մաս 2)

    Խորհրդածություններ հայկական մուլտիպլիկացիայի շուրջ Պատկերա-գունանկարչական լուծման պրոբլեմը ամենակարևորներից է մուլտարվեստի տեսության մեջ։ Պատկերման պայմանականությունն այդ արվեստի գլխավոր առանձնահատկությունն է։ Ելնելով...