2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ տարեդարձից ժամեր անց, կյանքից հեռացավ ֆրանսիացի հայտնի դերասան և ռեժիսոր Ռոբեր Հոսեյնը: Ինչպես հաղորդել է  lepoint.fr   կայքը հայտնի դերասանը մահացել է առավոտյան հիվանդանոցում ՝ COVID-19 վարակի հետևանքով:

Ռոբեր Հոսեյնը ծնվել է 1927 թ. դեկտեմբերի 30-ին Փարիզում՝ ռուսաստանցի ներգաղթյալների ընտանիքում: Նրա ամենահայտնի դերը կոմս Ժոֆֆրե դե Պեյրակն էր «Անժելիկա» կինոնկարում: Ընդհանուր առմամբ, Հոսեյնը խաղացել է ավելի քան 140 ֆիլմերում, այդ թվում ՝ «Երկնային որոտ», «Թշվառները» և «Մարդը և նրա շունը» և այլն : Հոսեյնը նկարահանել է շուրջ 20 կինոնկար, իսկ 1970-1979 թվականներին ղեկավարել է Ռեյմսի ազգային ժողովրդական թատրոնը: Նրա տասնյակ ներկայացումները բեմադրվել են Փարիզում:

«Հրեշտակների մարկիզը» պրեմիերայից հետո Ռոբեր  Հոսեյնը դարձավ գերաստղ, և նրան սկսեցին հրավիրել լավագույն ռեժիսորները: Հոսեյնը համագործակցել է իր դարաշրջանի այնպիսի խոշոր ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Լելուշը, նկարահանվել է Բրիջիտ Բարդոյի, Սոֆիա Լորենի, Սոֆի Մարսոյի հետ: Հոսեյնի մասնակցությամբ  վերջին ֆիլմը Ֆրանսիայում էկրան է  բարձրացել  2019 թվականին (Le Fruit de l’espoir):

Ֆրանսիացի հանդիսատեսը բարձր է գնահատել  նաև Ռոբեր Հոսեյնի բազմաթիվ թատերական դերերը․ մարմնավորել է Շեքսպիրի, Գարսիա Լորկայի պիեսների և Գորկու ստեղծագործությունների հերոսներին:

2000-2008 թվականներին դերասանը Ելիսեյյան դաշտերում գտնվող Մարինգի թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարն էր: Ֆրանսիայում Հոսեյնը հայտնի էր նաև որպես շքեղ ներկայացումների ռեժիսոր: Առաջին մեգա-շոուն ՝ «Պոտյոմկին զրահանվը», նա բեմադրել է Փարիզի մարզական պալատում՝ 1975-ին:

Հոսեյնը ամուսնացած է եղել չորս անգամ: Նրա առաջին կինը Մարինա Վլադին էր։