Էկզիստեքստ

Կամբատը մարող խարույկին ցախ ավելացնելով՝

– Իմ հետ ծառայած զինվորները լավ գիտեն կեղտոտ բերանս, բայց կռվի վախտ էլ չկար՝ «արա», «չա․․․լախ», «ղա․․․պա», դաժե «ապե» չկար, կար՝ «տղես»…

* * *

Իմացա, որ զինակցին փրկելու նպատակով «նահանջից նահանջելով», զոհվեց Տիգրանը՝ մարդ, որն ուզում էր տաք-տաք լուսինը կարտոֆիլի պես փաթաթել ֆոլգայի մեջ։

* * *

Արամը եկել էր 70-ականների գերմանական պոռնոաստղի պաժառնիկի կասկով։ Խնդրեցի տալ ինձ ռազմական խնդիր լուծելու նպատակով, որ թշնամու օդաչուն վերևից տեսնի ու խնդալուց զոհվի

* * *

Վայրէջք կատարեց ռազմագերիների ինքնաթիռը. ուղևորներից մեկը իր կյանքում, երբևէ, նստած առաջին ինքնաթիռով ժամանեց Հայաստան . . .

* * *

Եռաբլուրում մի մայրիկ որդու շիրիմին՝

– Հույսը էլի թող վերջինը մահանա, բայց թող չզոհվի։

* * *

– «Մենակ իմանաս լակոտս ոնց դիմավորեց ինձ», – անցորդ երեխային նկատելով պատմեց մայորը։

– Ո՞նց։

– էկա տուն վազելով էկավ քցվավ գիրկս ու զրնգուն ձենով թե բա՝ «Պապ, բա դու ինչու՞ չզոհվեցիր, այ պապ»։

* * *

– Կարևորը էդ անտեր ստորագրված թուղթն է, թուղթը…Էն խաղի պես է՞, – քամուց սրթսրթացող արմունկը դեպի ներքև երեկ անգամ թափահարելով բարկացավ Ծո Արոն։

– Չինգաչունգ։

– Այ դրա պես է, ինչքան էլ պինդ քար էղնի, թուղթը կտրե գը.

Սոված իրիկունը ամերիկյան իսկական բաբըլով լյոքշից փորձեցինք։

Աչքիս ես քար էի արել,

Արեգը՝ թուղթ…

(շարունակելի․․․)

————————————————————————————————————————

Կարեն Ավետիսյան

Արցախ,2020, նոյեմբեր

#ՀինՏներնԵնք

ՀԳkinoashkharh.am-ը ներկայացնում է կինոքննադատ Կարեն Ավետիսյանի էկզիստեքստ շարքի հերթական հատվածը՝  առանց  միջամտության։