Կացարանի օրագրեր կամ «Ես սիրում եմ ձեզ, ընկեր Շուշանիկ»
Մուլտիմեդիա |16 Հունվար 2021,12:57 |
«Երեխաներիս մեծ մասն արդեն գնացել են, մնացել են միայն նրանք, ովքեր գնալու տեղ այլևս չունեն… Գիտե՞ս՝ երբ որոշեցի այստեղ գալ: Տատիկիս հուղարկավորությունից հետո: Տատիս մահն իմ ամենամեծ կորուստն էր, հետո սկսեց պատերազմը, ու ես մի կողմ դրեցի իմ ներսի, փոքր, անձնական պատերազմը, որովհետև հիշեցի, որ տատս ինձ ամեն ինչից շատ սովորեցրել է բարի լինել: Ես գիտեի, որ բարի եմ, բայց երբևէ բարությունս փորձելու տեղ չեմ ունեցել»: