Բեռլինի Եվրոպական կինոշուկան կանցկացվի առցանց
Բեռլինի 71-րդ կինոփառատոնի շրջանակներում, մարտի 1- 5-ը կկազմակերպվի Եվրոպական ֆիլմերի ամենամյա կինոշուկա (European Film Market EFM): Համավարակի պատճառով, ֆիլմարտադրողների և կինոշուկայի մասնագետների համար ամենամյա եվրոպական ֆիլմերի շուկան կանցկացվի առցանց ձևաչափով:
EFM-ի կազմակերպիչների առաջնային նպատակը նոր ֆիլմերի շնորհանդեսներն են լինելու: Կինոշուկայում ներկայցված նախագծերը հասանելի կլինեն առցանց՝ Բեռլինի կինոփառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերի հետ միաժամանակ։ Յուրաքանչյուր ժամային գոտու համար կմշակվեն ցուցադրությունների անհատական ժամանակացույց:
Շուկայի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ քննարկումներ, հանդիպումներ, կոնֆերանսներ՝ Berlinale Series Market, DocSalon, EFM Producers Hub, Berlinale Africa Hub, EFM Landmark, EFM Horizon և Initiative Diversity & Inclusion: