2020-ի լավագույն ֆիլմն՝ ըստ ամերիկյան կինոքննադատների
Ամերիկյան ազգային կինոքննադատների ասոցիացիան 2020 թվականի գլխավոր ֆիլմ է ճանաչել չինացի ռեժիսոր Քլոյե Չժաոյի «Քոչվորների հողը»։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը՝ հղում անելով ասոցիացիայի տարածած հայտարարությանը։
Միաժամանակ, ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Քլոյե Չժաոն հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր», իսկ գլխավոր դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Ֆիլմի սցենարի հիմքում Ջեսիկա Բրուդերի «Քոչվորների հողը. ինչպես գոյատևել 21-րդ դարի Ամերիկայում» գիրքն է։ Դրամայի հերսուհին՝ 60-ամյա անտուն այրին, աշխատանք փնտրելու համար ծածկասայլով ճանապարհորդում է Արևմուտքում։
Ավելի վաղ` 2020-ի սեպտեմբերին, Քլոյե Չժաոյի «Քոչվորների հողը» Վենետիկի 77-րդ կինոփառատոնում արժանացել էր «Ոսկե առյուծի»։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2021-ի փետրվարին։