«Կին» միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է առցանց հարթակում: Կինոսերները ֆիլմերը դիտելու հնարավորություն կունենան դեկտեմբերի 9-13-ը kinfestival.com կայքում:  «Արցախ, մենք քեզ հետ ենք» խորագիրըկրող «Կին» միջազգային 17-րդ կինոփառատոնն ստացել է 51 ֆիլմ 26 երկրից:Փառատոնի մրցութային ծրագրում մասնակցում են վերջին երկու տարվա ընթացքում նկարահանված կարճամետրաժ խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Մոռացված անուններ» կինոալմանախի պրեմիերան, որն ստեղծվել է «Գյոթե կենտրոն Երևան»-ի կազմակերպած «Հայ կինը և 20-րդ դարը՝ մոռացված անուններ» սցենարի զարգացման դասընթացի արդյունքում: Կինոալմանախը պատմում է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուի, նկարչուհի Վերա Վարդ Պատրիկյանի, պարող Արմեն Օհանյանի և ճարտարապետ Ցողիկ Արաբյանի մասին։

17-րդ կինոփառատոնը հարգանքի տուրք է մատուցելու Խորհրդային հայտնի կինոռեժիսոր Կիրա Մուրատովայի հիշատակին՝ ցուցադրելով հեղինակի աշխատանքները:

Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա հատուկ ցուցադրություն Արցախցի երեխաների համար և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կներկայացվի փառատոնի մասնակից անիմացիոն ֆիլմերի ծրագիրը, իսկ փառատոնի ավարտին կշնորհվի մրցանակ լավագույն ֆիլմի համար, կլինի հատուկ մրցանակ, դիպլոմներ, մրցանակ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, հանդիսատեսի մրցանակ, որը կտրվի նրանց ձայների հաշվառման հիման վրա