Էկզիստեքստ

Մարտակերտի ճամփին դեպի մեզ էր գալիս տունն անիվների վրա, մի քիչ էն կողմ էլ փողոցի գլխավերևում դեռ ծածանվում էր «Հաղթելու ենք» ժապավենը՝ հաղթանակի թաղումն էր։

* * *

– Լրիվ էն Հովհաննես Գրիգորյանը էղավ, էն որ ՝ «սա իմ երկիրն է՝ չափերով այնպիսին, որ կարող եմ վերցնել հետս,

թե մի հեռու տեղ գնամ . . .»,

– Տո սկի էդ չեղավ, սահմանները փակ են, մաքսիմում՝ գրկես ու լացես։

* * *

Ռմբակոծման արանքում  կամավոր պատերազմի եկած արտասահմանից քահանան լրագրողներից մեկին Եղնիկներում՝

– Դոշիդ գրել ես «press» որ ի՞նչ, ոնց որ ես դոշիս գրեմ՝

«Հայր Սուրբ»։

* * *

– Գյուղերից դուրս էին գալիս մեքենաներ ու խոզերի լեղապատառ աղաղակներ։

– Խոզերիս ժիվոյ չեմ կարա տեղափոխեմ, գազելի մեջ տեղ չեն անի, մորթում եմ, որ ճամփեքին կիլոն հազարով տամ՝ վերջում գոնե շոֆերին գազելի փողը կարանամ փակվեմ, – արյունոտ դանակը ձեռքին մտմտաց գյուղացիներից մեկը։

* * *

– Արա ջոկու՞մ ես, հաղթանակը չկարացան կազմակերպել, գոնե պարտությունը կարանային, – կարմիր մալբոռոն կառալյոկով զապիվատ արեց Արեգը։

* * *

– Ասում ա՝ կռիվը զինվորինն ա, կռվից հետոն՝ սպասածելինն ու մառաձյոռինը… բայց մենք սպասածելներ տենց էլ չտեսանք։

* * *

– Ախպերս, սաղ եմ մնացել, որտև էն յոբըննի կենդանին, որ կա է՞, էն դեմի էրկու ատամներով, որ զուբնոյ պաստի ռեկլամի մեջ կա։ Հորս արև այ դրա պես խրամատ եմ փորե։ Որ բայրաքթարը մի քիչ էլ ընգներ հետևիցս հաստատ փորելով հասել էի Բաքու։

* * *

– Չոլի մեջտեղը մնացի առանց զենք, առանց պատրոն, լրիվ ինձ բեսպիլոտնիկի պիլոտ էի զգում։

* * *

– Կարո՞ղ ա մի վերջին բաժակ մի բան խմեք, – սեփական տան բակ հրավիրեց Մարաղայի վերջին տներից մեկի  բնակիչը, պադվալից հանելով տան հետևի այգու խաղողից քաշած արաղը։

Տան բակում փոքր խարույկ վառեցինք, երեք հատ տուշոնկա տաքացրինք ու երեք բաժակ խմեցինք, արանքում կծելով հուսահատության համով խեղդող էն նույն կառալյոկը։

– Պապ տունը վառելու ենք չէ՞,

– Չեմ կարա, իմ ձեռներով եմ սարքել։

Քիչ անց կենացը ընդհատվեց սահմանից այն կողմ հրանոթի ձայնով։

«Առծիլերիյսկի բուձիլնիկ ա, թուրքերը ուզում են ասեն՝ «արագացրե՛ք»։

Որդին հորը հասցրեց մեքենան, հազիվ կարողացավ փակել պոռթվող բագաժնիկը, մի ձեռքով անվադողը գլորելով հետ վազեց ուղիղ տան հյուրասենյակ, մյուս ձեռքով վերցնելով դեռ այրվող խառույկից մի փայտակտոր։

Փսորված սրտերով բոլորը գնացին, իսկ մունք՝ մնձրվող կոպերով դեռ շվարած նայում էինք, թե ոնց ա փոքր խարույկի պես բոցավառվում հսկա տունը, որի դարպասին ապագա տիրոջը Արեգը թողեց մի հուսահատ, բայց սրտառուչ արցախյան պատգամ՝ «տանձս տեսնաք»։

(շարունակելի․․)


Կարեն Ավետիսյան

Արցախ,2020, նոյեմբեր

#ՀինՏներնԵնք

ՀԳkinoashkharh.am-ը ներկայացնում է կինոքննադատ Կարեն Ավետիսյանի էկզիստեքստ շարքի հերթական հատվածը՝  առանց  միջամտության։