Ժան-Լյուկ Գոդարը 90 տարեկան է
Ֆրանսիական «նոր ալիքի» առաջնորդ, համաշխարհային կինոյի ավանգարդի ամենանշանավոր ներկայացուցիչ, ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր, քննադատ ու տեսաբան Ժան-Լյուկ Գոդարը դարձավ 90 տարեկան:
Կինոյի ապագա վարպետը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 3-ին՝ փարիզյան ֆրանկո-շվեյցարական հարուստ ընտանիքում: Նրա հայրը բժիշկ էր և ուներ իր սեփական կլինիկան, իսկ մայրը սերում էր շվեյցարական բանկիրների հայտնի ընտանիքից: Գոդարը կրթություն է ստացել Շվեյցարիայում և Փարիզի ճեմարանի բուֆոնում: 1949-ին ընդունվել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Ֆրանսիական կինոթատրոնների մշտական այցելուն՝ ակտիվորեն մասնակցում էր ակումբային շարժմանը:
Նրա ստեղծագործական գործունեության մեջ որոշիչ դեր խաղաց նշանավոր կինոքննադատ Անդրե Բազինի հետ հանդիպումն ու ծանոթությունը, որի շնորհիվ էլ Գոդարը 1950 թվականից սկսեց համագործակցել «Gazette du Cinema» -ի հետ, իսկ մեկ տարի անց արդեն դարձավ Caye du Cinema ամսագրի «նոր ալիքի» առաջատար աշխատակիցներից մեկը՝ Ֆրանսուա Տրյուֆոյի, Կլոդ Շաբրոլի,Ժակ Ռիվետտի և Էրիկ Ռոմերի հետ միասին։
Գոդարի ռեժիսորական դեբյուտը՝ 1954-ին նկարած նրա «Բետոն» գործողություն» կարճամետրաժ ֆիլմն է: 1959 թվականին նրա «Վերջին շնչում» առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերայով ազդարարվեց նոր սերնդի կինեմատոգրաֆիստների մուտքը ֆրանսիական կինո, որոնք զինված էին յուրահատուկ ու ինքնուրույն ոճով՝ կտրուկ տարբերվող աշխարհում ընդունված ընդհանուր կինոաշխարհայացքից: Գոդարը կինոյի պատմության ամենաբեղուն ռեժիսորներից է: Նրա 130 ռեժիսորական աշխատանքների թվում են «Արհամարհանք», «Խենթ Պիերոն», «Չինացի կին», «Ալֆավիլ», «Կիրք», «Անունը՝ Կարմեն» և այլ բազմաթիվ ֆիլմեր: Այս պահին հայտնի ռեժիսորի վերջին ժապավենը «Պատկերագիրքն» (Le livre d’image, 2018) է, որն էկրան բարձրացավ 2018 թվականին:
Ժան-Լյուկ Գոդարը մոտ 50 հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են Բեռլինալեից և Մոստրայից ստացած մեծաթիվ մրցանակները, Կաննի երեք աձանիկները («Ոսկե արմավենու ճյուղ»), երկու «Սեզարը»: