Իտալացի մեծանուն կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ դեկտեմբերի 18-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կանցկացվի #FelliniDay կրթամշակութային միջոցառումը։ Երեկոյին սպասվում է թեմատիկ իրադարձությունների շարք, որի շրջանակում ներկաները կտեղափոխվեն կինոյի կնքահայրերից մեկի՝ Ֆելլինիի հայրենի քաղաք Ռիմմինի՝ բացահայտելու հանճարի գաղտնիքը։

Միջոցառման շրջանակում տեղի կունենա Ֆեդերիկո Ֆելլինիի ստեՖեղծագործությունների մոտիվներով պաստառների բացառիկ հավաքածուի ցուցադրության բացում: Հավաքածուն հատուկ ցուցադրության համար Հայաստան է ուղարկվել Ադամ Միցկևիչի ինստիտուտի կողմից։

Նախատեսվում է իտալական կինոյի մեկ այլ վարպետ Էտտորե Սկոլայի՝ հոբելյարին նվիրված «Ֆեդերիկո արտասովոր անունը» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև կինոնկարի և Ֆելլինիի մասին քննարկում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ստեղծագործական տնօրեն, կինոգետ Կարեն Ավետիսյանի հետ։

Միջոցառումը կիրականացվի Հայաստանում Իտալիայի դեսպանատան, Ադամ Միցկիևիչի ինստիտուտի, «Ոսկե Ծիրան»-ի և «Լոֆթ»-ի համագործակցությամբ:


    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն՝ առցանց

    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով (2021թ. հունվարի 11-20-ը): Փառատոնն ավանդաբար կազմակերպվում էր 5 օր, սակայն պայմանավորված...

    |11 Հունվար 2021,18:13