Արեգ Բալայան․Երկպատկեր
Նորություններ,Շտեմարան |1 Դեկտեմբեր 2020,10:48 |
Երկպատկեր
***
Դեռ լուռ եմ ու կուզենայի բոլորս լռեինք մի որոշ ժամանակ։ Լռությամբ հարգեինք մեր «մահը» ու գիտակցեինք ինչ պատահեց հետներս։ Սենց ժամանակ չի մնում հասկանալու։ Ու տենց էլ առանց հասկանալու մտնում ենք ցիկլի նոր շրջան ու կրկնում նույնը։
***
Երկու լուսանկարն էլ արել եմ Քարվաճառի` մեզ համար վերջին օրը, դարպասը փակվելուց մի քանի ժամ առաջ` պատերազմի 59-րդ օրը։
Առաջին լուսանկարում Եղեգնուտ գյուղի դպրոցի, ֆուտբոլի դաշտում ընկած գնդակն է` «ցնցոտիներով» գնդակը: Ամաչեցի, որ թուրքերը գալու են ու տեսնեն, թե մեր էրեխեքը ինչով են խաղում, այնպես` ինչպես 2016 թվին ամաչում էի, որ մեր զինվորները գերի կընկնեն իրենց ցնցոտիներով ու խայտառակ կլինենք։ Այ սենց աբսուրդ մտքի վրա էի ինձ բռնել` երկու ամիս առաջնագծում լինելով: Այսինքն էն, որ մարդու ու իր ընտանիքի ճակատագիրը խեղվում ա` հեչ, կարևորը խայտառակ չլինելն էր:
Ինչևէ…
Քանի դեռ գնդակը մեր դպրոցներում պաշտամունքի առարկա է ու պատժամիջոց։ Ու ֆիզկուլտի դասատուն ոչ թե սովորական ուսուցիչ է, այլ գնդակների տիրակալ։ Ու մեր էրեխեքը քանի գնդակ կմուրան դպրոցներում.
Խ․․․յ, թե մենք երկիր կդառնանք։
Խ․․․յ, թե մենք առողջ հասարակություն կունենանք։
Խ․․․յ, թե սերունդներով կամակատարներ չենք արտադրի։
Ու վապշե, խ․․․յ թե կտաս շան ճակատին։
Հա՛, մոռացա, երկրորդ նկարում աղբակույտ ա` Դադիվանք չհասած։ Դադիվանքը դեռ մերն էր։ Դեռ թուրքերի ձեռքում չէր։
Տենց…
***
Մեր սերունդը խոտան էր։ Նորի վրա աշխատելու համար բացառիկ մարդկանց ա պետք մոտ թողնել։ Բացառիկ մարդկանց։ Շատ մանր մաղով մաղած։
Տեքստը և լուսանկարները՝ Արեգ Բալայանի
(վերցված է ֆեյսբուքյան էջից)
——————————-
Քարվաճառ, Արցախ, 2020