«Ոսկե ծիրան»․Երևանյան պրեմիերա
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին անցկացվեց «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Տասնմեկ կարճ ֆիլմերից բաղկացած այս նախագիծը, որը մեկնարկը տրվել էրդեռևս 2018-ին, խելամիտ ու ստեղծարար ոգով քննում է մարդ-բնություն փոխադարձ կապը: Հնարավոր լուծումներ հուշելով՝ միջազգայնորեն ճանաչված տասնմեկ ռեժիսորների պատկերած առանցքային պատմություններն արտացոլում են մարդկության ու բնական միջավայրի փոխհարաբերությունները, որոնք բարդանում են բազմաթիվ մակարդակներում ու մասշտաբներում դիտվող կլիմայական փոփոխություններով:
Կինոնկարի ռեժիսորներն են Ֆաուզի Բենսայդին(Մարոկկո), Ասա Հյորլեյ ֆսդոթիրը (Իսլանդիա),Սալոմե Լամասը (Պորտուգալիա), Բեթինա Օբերլին (Շվեյցարիա), Շահրբանու Սադաթը (Աֆղանստան), Մահամաթ-Սալեհ Հարունը (Չադ), Լեոն Վանը (Չինաստան), Նիլա Մադհաբ Պանդան (Հնդկաստան), Դանիելա Թոմասը (Բրազիլիա), Սիլվիո Սոլդինին (Իտալիա), Քարին Ուիլյամսը (Նոր Զելանդիա)։
Կարճամետրաժ կինոնկարներից յուրաքանչյուրն անդրադարձ է կատարում այս կամ այն երկրում կլիմայական փոփոխություններին առնչվող խնդրին։
«Փոխկախվածություն» ֆիլմը ART for The Worldproduction-ի կինոնկարն է, այն արտադրվել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Միլանի քաղաքապետարանի աջակցությամբ։
«Փոխկախվածություն» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հռոմի միջազգային կինոփառատոնի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերին։
ART for The World-ը ոչ պետական կազմակերպություն է, որը համագործակցում է UNDPI-ի հետ, և այն հիմնադրվել է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգի կողմից։ Գործունեություն է ծավալում Ժնևում և Իտալիայում և աշխարհի տարբեր երկրներում ունի համագործակիցներ ու գործընկերներ։