Սոֆի Լորենը կառաջադրվի «Օսկարի»
Netflix- ը պատրաստվում է «Օսկարի» առաջադրել Ռոմեն Գարիի «Կյանքն առջևում է» (La vita davanti a sé) վեպի էկրանավորման մեջ գլխավոր դերը խաղացած 86-ամյա Սոֆի Լորենին։ Այս մասին հայտնում է Indiewire– ը:
Ֆիլմի հիմքում Ռոմեն Գարիի համանուն վեպն է: Տիկին Ռոզին (Սոֆի Լորեն) ստանձնում է սենեգալցի 12 տարեկան փախստական դժվար տղայի՝ Մոմոյի (Իբրահիմ Հայս) խնամակալությունը, որը գող է և թմրանյութ է վաճառում։ Ռոզին շատ դժվար ճանապարհ է անցնում Մոմոյի հետ, բայց աստիճանաբար հարաբերությունները սկսում են հարթվել, երբ դեռահասը իմանում է, որ Ռոզին ողջ է մնացել Հոլոքոստից:
Հիշեցնենք, որ 86-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է գալիս տիկին Ռոզիի դերում, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ: Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։
Թրեյլերում ներկայացված է Diane Warren երգը, որը գրված է հատուկ ֆիլմի համար։