Էկզիստեքստ

***

Զգացի, որ Երևանում պատերազմը մի տեսակ շատ է, քան Արցախում։ Արցախում իսկականն է, Երևանում` շատը։

***

Ասոն հուզված եկել էր գործի, մտածեցի, երևի «լավ կադր ա բռնցրել», ուրիշ ինչի՞ց պիտի հուզվի Ասոն։ Դու մի ասա` կյանքում նկարչության չգնացած 11 տարեկան էրեխեն յուղամատիտներով նկարել, փողոցներում 2000 դրամով ծախել ու բակի տերմինալից փոխանցել է հիմնադրամին։

***

Շենքի լիազորը ամենավերջին մարդն էր, ում կուզեի տեսնել, բայց երևի ավելի հեշտ է խուսափել գռադի զիգզագից, քան լիազոր Ջեմմայից։

– Բարլու՛ս, Ջեմմա։

– Բա՛րև, ապ ջան։

– Ո՞նց ես։

– Բրոնխներս լավ չի, 3 օրով իջել եմ։

– Հայա՞թ։

– Չէ՛, ապ, Ջաբրայիլից։

– Ո՞նց թե Ջաբրայիլից։

– Յա՛, բա նենց քու «մոմենտով» գիդեիր մասնագիտությամբ «շենքի լիազոր» եմ։

– Բա ի՞նչ ես։

– Ազատամարտիկ, էրկու պատերազմների մասնակից եմ, ջահել ջան։

– Վախ, ցավդ տանեմ, անփորձանք։

–Անփորձանքը` լիազորն ա ապ, Ջեմման` փորձանք ա….թուրքի համար….հլա մի նայի–նայի էս անտեր բոմժին, էլի փող ա հավքում, արա բայց էս մուրացկանները ինչքան դիշովկա կարան ըլնեն, որ էս օրերին էլ փող մուրան։

– «Արա՛, դու ամոթ չունես այ համբալ»։

– Խի՞ ես վրավորում այ կնիկ, դու քու գործն արա։

– Հենց էդ ա, որ ես անում եմ իմ գործը, դու՞ ինչ ես անում։

– Փող եմ հավքում` ղրգեմ ֆրոնտ։

– Ստի նանը գերեզմաններում մինչև հրադադար ֆռա՞ թե դու ֆրոնտ փող ղրգող ես։

– Ջեմմա, լեզուդ կկոխեմ ո**դ արա, մերս սա՛ղ ա ու ինձանից շատ ա փող ուղարկում ֆրոնտ, որտև թոշակ ա ստանում, իսկ ես` *եռս էլ չեմ ստանում։ Բայց ես էլ եմ մարդ, ես էլ եմ հայ, ես էլ եմ ուզում օգնած ըլնեմ..թե դուք ազգովի նոր եք սկսել փող հավքել, ես սաղ կյանքս եմ հավքում»։

***

Գնացի ֆիզկուլտիս դասատուին տեսակցության, վիրավոր էր, մարտական ընկերոջը փրկել էր, բեկորն իր վրա վերցնելով։

– Ո՞նց եք։

– Հարավային ուղղության պես։

– Արտո՞ն ոնց ա։

– Դե էն օպերացիայից հետո պերեվոդ են արել ուրիշ տեղ, արա էտի օյին ա, զանգել եմ իմանամ որտեղ ա, ասում ա` «հեռախոսով չեմ կարա ասեմ, կամանդիր ջան», ասում եմ` «հուշի, բլյա՛դ, ուղեղդ ինչի՞ համար ա», ասում ա ` «մեջը թիվ կա», ասում եմ ` «չլնի՞ ինձանից շուտ 3–աբլուր ես, տականք», ասում ա` «չէ, մի անհանգստացի` Հադր-8»։

***

Ուզում էի զանգել Արեգին, որ ասեմ` պատերազմի ու խաղաղության թեմայով պաստառների ցուցահանդես–վաճառք ենք կազմակերպում, մտածեցի կարող ա մարդ ես, արանք գտնի ինքն էլ մի բան անի ուղարկի…Հետո իմացա, որ Ստեփանակերտը սաղ գիշեր էլի խփել են։ Ասի` լավ, ավելի լավ ա պռոստը իմանամ ոնց ա։

– Կար ջան, դե ինչ ասեմ, սաղ գիշեր` «սրա՛ լավը …», «նրա՛ լավը…», տենց լավերով լռված ենք, էլի . . .

Խնդացի, տխրեցի, ցուցահանդեսի մասին էլ ձեն չհանեցի …

Իրիկունը Նաիրին ու Նվարդը գրեցին`

«Արեգը պոստեռ ա ուղարկել . . . »

(շարունակելի․․.)

——————————-

Կարեն Ավետիսյան

2020, հոկտեմբեր

ՀԳkinoashkharh.am-ը ներկայացնում է կինոքննադատ Կարեն Ավետիսյանի էկզիստեքստ շարքի հերթական հատվածը՝  առանց հատուկ միջամտության։


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10